[:hy]

2018թ. հոկտեմբերի 16-ին գյուղատնտեսության օրվա առթիվ ԱՀ Գյուղնախարարություն էին հրավիրվել գյուղատնտեսության բնագավառի մի խումբ աշխատողներ: Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն անդրադառնալով հոկտեմբերի 14-ին կայացած գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին՝ իր դրվատանքի խոսքն ասաց կազմակերպված միջոցառումը պատշաճ մակարդակով անցակցնելու համար, որում ներկայացված էին Արցախի բնաշխարհում արտադրվող գյուղատնտեսական մթերքների լայն 2տեսականի, դա համարելով հանրապետության գյուղատնտեսական բնագավառի աշխատողների համառ աշխատանքի արդյունք, ինչը դրական արձագանք գտավ հասարակության կողմից:

Գյուղատնտեսության զարգացմանն ունեցած բեղմնավոր աշխատանքի և մատուցած ծառայությունների համար ոլորտի 12 երախտավորներ արժանացան նախարարության բարձրագույն պարգևին՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալի:

Պարգևին արժանացավ նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Անասնաբուժության և անասնաբուծության» ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական3 գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Շահնազարյանը:

Բարձր գնահատելով պարգևատրվածների ավանդը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում, նախարար Միրզոյանը խնդրեց նրանց ակտիվություն և նախաձեռնություն ցուցաբերել հանրապետության առաջ ծառացած խնդիրների իրականացման համար:

 

[:]