[:hy]Շուշիի տեխնոլոգիական համալսարանը  հրավիրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և բակալավրիատում սովորող ուսանողներին մասնակցելու ՇՏՀ ուսանողական 5-րդ գիտաժողովին:  Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Զեկուցումներն անհրաժեշտ է ներկայացնել bulletin.am կայքում զետեղված ցուցումներին համապատասխան, մինչև մարտի 30-ը ներառյալ, հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  [email protected]:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ (նախապես տեղեկացնելով՝ էլ. հասցեով): Զեկույցի տևողությունը՝  15 րոպե:

Գիտաժողովին սահմանված կարգով ներկայացված և խմբագրական խորհրդի կողմից հավանության արժանացած զեկուցումները կհրապարակվեն Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում՝ հատուկ թողարկումով (առանց գիտական աստիճանի հայցման համար օգտագործման իրավունքի)։

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ՈՒԳԸ նախագահ՝ Հերմինե Առուշանյանին

Կոնտակտային հեռախոսահամար՝ (+37497) 747909, (+37498) 711909[:ru]Шушинский технологический университет приглашает студентов бакалавриата и магистрантов высших учебных заведений принять участие в 5-ой Студенческой конференции ШТУ.  Тематика докладов – свободная.

Доклады должны быть представлены в соответствии с требованиями, размещенными на сайте bulletin.am, до 30-го марта включительно по следующему адресу электронной почты: [email protected].

Рабочие языки конференции: армянский, русский, английский.

Возможен также вариант онлайн-докладов (заранее сообщить об этом по электронной почте). Продолжительность доклада – 15 минут.

Доклады, представленные на конференцию в установленном порядке и одобренные редакционным советом, будут опубликованы в специальном выпуске «Известий высоких технологий» (без права использования для подачи на соискание ученой степени).

За дополнительной информацией обращаться к председателю СНО Эрмине Арушанян.

Контактные телефоны: (+37497) 747909, (+37498) 711909[:]