[borderless_wpbakery_team_member name=”Մհեր Ալեքսանդրի Հարությունյան” job_position=”Ամբիոնի վարիչ” picture=”24642″]
[ve_infobox]Հումանիտար և լեզուների ամբիոնը ստեղծվել է 2016թ. սեպտեմբերին: Ամբիոնում աշխատել են 34 հիմնական դասախոս, որից 9-ը համատեղությամբ և 2-ը ժամավճարային հիմունքներով, ինչպես նաև 1 դրույքով ավագ լաբորանտ, 0,5 դրույքով կաբինետի 2 վարիչ, ընտրության արդյունքներով ամբիոնի վարիչ է ընտրվել պգթ դոցենտ, Մհեր Ալեքսանդրի Հարությունյանը: Ամբիոնը սպասարկում էր նաև Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի համայնքի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության երկրորդ կուրսում ժամավճարային հիմունքներով դասավանդող 3 մանկավարժի: Սովորողների ուսուցումը և ուսումնական գործընթացը կազմակերպվել և սահմանված կարգով իրականացվել են 20 առարկաների գծով:
2019թ. սեպտեմբերին ամբիոնը կիսվել է «Հումանիտար առարկաների» և «Լեզուների»: Այժմ ամբիոնում աշխատում է 14 հիմնական դասախոս, որից 2-ը ժամավճարային հիմունքներով, 2-ը համատեղությամբ ինչպես նաև 1 դրույքով ավագ լաբորանտ: Ուսումնական գործընթացը կազմակերպվում և սահմանված կարգով իրականացվում է 13 առարկայի գծով:[/ve_infobox]