[:hy]
2016 թ.-ի հունիսի 8-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվեց «Էկոնոմիկա և կառավարում» ամբիոնը: Գիտխորհրդի մեկ այլ որոշմամբ «Հայոց լեզվի» և «Օտար լեզուների» ամբիոնները վերամիավորվեցին որպես «Լեզուների» ամբիոն:
Ռեկտորի պաշտոնակատար Հ.Թոքմաջյանի հրամանով մինչև սահմանված կարգով համապատասխան թափուր տեղերի մրցույթների կազմակերպումը «Էկոնոմիկա և կառավարում» ամբիոնի վարիչի պարտականությունները հասարակական հիմունքներով հանձնարարվել է տնտեսագիտության գիտությունների թեկնածու, դոցենտ` Կարեն Արմոյի Ներսիսյանին, իսկ «Լեզուների» ամբիոնի վարիչի պարտականությունները` դասախոս Արևիկ Կամոյի Հարությունյանին:
[:]