[:fr]

Vardguès Iguit Grigoryan – Docteur d’Etat ès sciences techniques, Professeur, chef de la chaire à l’Université Nationale d’Architecture et de Construction d’Arménie a offert certains de ces livres spécialisés à la bibliothèque de l’Université Technologique de Shoushi: “Organisation de la production de construction dans les situations ordinaires et d’urgence” (10 exemplaires), “Méthodes de la réalisation des travaux de la reconstruction et du renfocement des bâtiments et des constructions ayant subi des dégâts suite aux calamités» (5 exemplaires) et 10 exemplaires d’un autre livre.

L’Université Technologique de Shoushi exprime sa reconnaissance à l’homme de science d’honneur, en comptant sur une future collaboration productive.

[:ru]Доктор технических наук, профессор, заведующий кафедрой Армянского национального университета архитектуры и строительства Григорян Вардгес Игитович подарил библиотеке
Шушинского технологического университета серию авторских книг:

«Организация строительного производства в нормальных и аварийных ситуациях» – 10 экземпляров,

«Методы осуществления работ по восстановлению, укреплению зданий и сооружений, повреждённых вследствие стихийных бедствий» – 5 экземпляров,

«Технология строительного производства» – 5 экземпляров,

« Изучение и применение способов импортирования замазки в технологии ремонтных и восстановительных работ» -10 экземпляров.

Шушинский технологический интститут выражает свою признательность выдающемуся учёному и ожидает плодотворного сотрудничества.[:hy]

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ամբիոնի վարիչ Վարդգես Իգիթի Գրիգորյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գրադարանին է նվիրել իր հեղինակած մասնագիտական գրքերը.
“Շինարարական արտադրության կազմակերպում բնականոն և արտակարգ իրավիճակներում”` 10 օրինակ.
“Տարերային աղետներից վնասված շենքերի ու շինությունների վերականգնման և ուժեղացման աշխատանքների իրականացման մեթոդները”` 5 օրինակ.
“Շինարարական արտադրության տեխնոլոգիա”` 5 օրինակ.
“Շաղախի ներկրման եղանակի ուսումնասիրությունն ու կիրառումը վերանորոգման և վերականգնման աշխատանքների տեխնոլոգիայում”` 10 օրինակ:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանը իր երախտագիտությունն է հայտնում վաստակաշատ գիտնականին և ակնկալում արդյունավետ համագործակցություն:

Արդեն բավ է կամ Ռազմի երգ…
Ելնե´նք հայեր ու մեկտեղվենք նորովի,
Ապավինենք մեր ուժին ու կորովին,
Օրհասական պահն է եկել պայքարի,
Որ ոսոխը մեր անդորրը չխաթարի…

Մենք եղել ենք, մեր տեղն ունենք աշխարհում,
Տիրոջ կամքով ու նեցուկով արարում.
Թե մի բուռ ենք, դառնանք բռունցք ու ական,
Պահենք հողը ու պատիվը հայկական…

Պատգամ ունենք դառնալ մեկ միս ու արյուն,
Մի լավ դաս տանք մեր դարավոր թշնամուն,
Չնժարենք ով կրտսեր է, ով ավագ,
Իրար թիկնենք` եղբայր, ծնող ու զավակ

Մենք եղել ենք, մեր տեղն ունենք աշխարհում,
Տիրոջ կամքով ու նեցուկով արարում.
Թե մի բուռ ենք, դառնանք բռունցք ու ական,
Պահենք հողը ու պատիվը հայկական…

Ելնենք մեկեն մեզ հետ առնենք զենք, զրահ,
Թող ասկյարը չհոխորտա մեզ վրա,
Թող սթափվեն, արդեն բավ է խրատել,
Երբ պետք լինի, մենք կարող ենք թրատել…

Մենք եղել ենք, մեր տեղն ունենք աշխարհում,
Տիրոջ կամքով ու նեցուկով արարում.
Թե մի բուռ ենք, դառնանք բռունցք ու ական,
Փրկենք Արցախն ու պատիվը հայկական…
Վ. Ի. Գրիգորյան[:]