[:hy]«Թի-Էս-Դի» ընկերությունը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը հայտարարում են Artsakh StartUp Challenge նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-ակսելերացիոն ծրագիր Արցախի սկսնակ թիմերի և 18-35 տարեկան անհատների համար, որն իրականացվում է՝ համագործակցելով Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և ԼՂՀ կառավարության աշխատակազմի հետ: Ծրագիրն սկսվում է ինովացիոն բիզնես գաղափարների մշակման և ձեռներեցության եռօրյա ինտենսիվ դասընթացներով, որոնց ընթացքում մասնակիցները կսովորեն կազմել թիմեր և աշխատել թիմերում, ինչպես նաև թիմերով մշակել նորարար բիզնես գաղափարներ, աշխատել բիզնես մենթորների և դասընթացավարների հետ: Եռօրյա ինտենսիվ դասընթացներին կհաջորդեն 4-շաբաթյա արագացված մենթորային դասընթացները, որոնց ընթացքում ձևավորված թիմերը կստանան մասնագիտական խորհրդատվություն և հնարավորություն կունենան կատարելագործել իրենց բիզնես-գաղափարները: Մենթորային դասընթացներից հետո մրցույթի արդյունքում կընտրվեն լավագույն 4-5 թիմերը, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու դեկտեմբերի 3-ին տեղի ունեցող եզրափակիչ միջոցառմանը, որի ընթացքում կմրցեն Արցախի և Հայաստանի թիմերը:
Ծրագրին մասնակցելու համար ոլորտային սահմանափակումներ չկան. կարող է ներկայացվել ցանկացած գաղափար, որը պարտադիր պետք է նպաստի Արցախի զարգացմանը (բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, կրթություն, առողջապահություն և այլն):
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 26-ը ներառյալ:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում-հայտը՝ https://goo.gl/forms/1cKOUHSrnmUJc6Q82
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 (11) 992 995 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ-հասցեին՝ info@ntefund.am:
Ծրագիրը նաև համագործակցում է Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների հետ:
ԼՂՀ-ում Տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագիր
Պոստեռ[:]