[:ru]

2 ноября премьер-министр НКР Араик Арутюнян встретился с участниками курсов переподготовки, впервые проводимых министерством сельского хозяйства.
Основная тема беседы развернулась вокруг новой концепции развития сельского хозяйства. Араик Арутюнян отметил, что государственная поддержка в сфере сельского хозяйства будет оказана в первую очередь тем, у кого имеются знания в данной области.
В этом контексте он подчеркнул важность проводимых курсов и добавил, что в них могут принять участие все граждане, занимающиеся сельским хозяйством, и получить практические знания в этой сфере.
Араик Арутюнян поинтересовался у участников о впечатлениях, полученных от курсов, а также ответил на интересующие их вопросы.
С лекцией выступил проректор Шушинского технологического университета Сарибек Галстян.
 

[:hy]

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին այցելել է ԱՀ գյուղատնտեսության նախարարություն և հանդիպել հողօգտագործողների համար երկրագործության թեմայով առաջին անգամ կազմակերպված դասընթացի մասնակիցներին:

Գործադիր իշխանության ղեկավարը նախ ներկա է գտնվել դասընթացի անցկացմանը, ապա ողջունել է մասնակիցներին և նշել, որ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման տրամաբանությունից ելնելով՝ պետական աջակցություն են ստանալու բոլոր այն հողօգտագործողները, ովքեր կունենան համապատասխան մասնագիտական գիտելիքներ: Այդ համատեքստում նա կարևորել է գյուղնախարարության կողմից նախաձեռնված դասընթացների նշանակությունը, որոնց կարող են մասնակցել գյուղատնտեսությամբ զբաղվող կամ այդպիսի ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները և ստանալ գործնական գիտելիքներ:

Վարչապետը մասնակիցներից հետաքրքրվել է նաև դասընթացից ստացած տպավորությունների մասին, ինչպես նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Դասախոսությամբ հանդես է եկել նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանը:

 

[:]