[:en]
The web site of vocational school named after Yeznik Mosayan Epym.net was updated by joint efforts of Shushi University of Technology and vocational school of Yeznik Mosyan.
The rector of vocational school of Yeznik Mosyan, a member of the Board of Trustees of Shushi Technological University , Mr. Vaspurak Karapetyan noted that the old website was not working for a long time.
«We have been in search of a good specialist for a long time. And when the rector of Shushi University of Technology Mr. O. Tokmajyan recommended his son V. Tokmajyan, we jumped at the opportunity, and Vache agreed to help us with great pleasure» – he said.
The web site was created by Doctor of Technical Sciences, the Head of the Research and Education center, Vache Tokmajyan.
«The website is created in such a way that even the most ignorant in the field of programming and web design will find it easy to navigate» – says Vache Tokmajyan.
The site will be in two languages: Armenian and French. This will enable Armenian and French-speaking audience to get acquainted with a vocational school. In the future it will represent the national value of the Republic, which has no analogues.
Many universities would dream of having such possibilities. It should be noted that our French colleagues contributed a lot in this case.
The rector of the vocational school V. Karapetyan noted: “This is the means by which we step into the future”.
[:ru]
Сегодня запустили сайт ремесленного училища им. «Езника Мозяна».
Степанакерт, 24 ноября, Арцахпресс
Сайт ремесленного училища им. Езника Мозяна Epym.net обновили совместными усилиями Шушинского технологического университета и ремесленного училища им. «Езника Мозяна».
Ректор ремесленного училища им. Езника Мозяна, член попечительского совета Шушинского технологического университета Васпурак Карапетян отметил, что старый сайт не работал длительное время.«Мы долго были в поисках хорошего специалиста, который помог бы нам обновить сайт. Когда мы впервые зашли на сайт Шушинского технологического университета, были приятно удивлены, поскольку на нём очень легко было найти иннтересующую тебя информацию. После этого мы обратились к ректору ШТУ О. Токмаджяну и выяснилось, что сайт создал его сын В. Токмаджян, который с радостью согласился помочь нам»,- отметил Васпурак Карапетян.
Создатель сайта, доктор технических наук, руководитель исследовательского и научно-образовательного центра ШТУ, Ваче Токмаджян отметил: «Сайт создан таким образом, что любой, даже самый несведующий в области программирования и веб-дизайне может легко ориентироваться».
Сайт будет работать на двух языках: на армянском и на французском. Это даст возможность армяноязычной и французскоязычной аудитории поближе познакомиться с ремесленным училищем.
[:hy]
Այսօր վերաթողարկվել է «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան հիմնադրամի կայքը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եզնիկ Մոզյան»-ի կայքը՝ Epym.net-ը ժամանակակից տեսքի է բերվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան հիմնադրամի համագործակցության շրջանակներում:
«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի տնօրեն, տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վասպուրակ Կարապետյանը նշել է, որ հին կայքը երկար ժամանակ չէր աշխատում:
«Մենք փնտրտուքների մեջ էինք. պետք էր լավ մասնագետ գտնեինք որ կարողանայինք մեր կայքը կարգի բերել: Երբ առաջին անգամ տեսա Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կայքէջը, շատ ուրախացա. այն շատ պարզ էր ու պրակտիկ, որով կարելի է շատ արագ ուզածդ տեղեկատվությունն ստանալ: Այնուհետև դիմել եմ համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին և նրանից տեղեկացել, որ իր տղան է այն պատրաստել` սիրով ցանկանալով օգնել մեզ»,- ասել է Վ. Կարապետյանը և ընդգծել, որ իրենց համագործակցութունը շարունակակն բնույթ է կրելու:
Կայքէջի պատրաստող, տեխնոլոգիական գիտությունների դոկտոր, տեխնոլոգիական համալսարանի հետազոտական և գիտակրթական կենտրոնի ղեկավար Վաչե Թոքմաջյանը, անդրադառնալով կայքի հնարավորություններին, ասել է. «Այն բերված է այնպիսի մակարդակի, որ անգամ ծրագրավորում և վեբ դիզայն չիմացող մարդն էլ կարող է հանգիստ օգտվել կայքի հնարավորություններից»:
«Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ջանքերով վերաթողարկվել ու ժամանակակից տեսքի է բերվել «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի կայքը: Կայքը լինելու է երկու լեզվով՝ հայերեն ու ֆրանսերեն: Այն հնարավորություն է տալու տարածաշրջանի հայալեզու և ֆրանսալեզու լսարանին ծանոթանալու տվյալ հաստատությանը` օգնելով մարդկանց մասնագիտական ճիշտ կողմնորոշում կատարելու: Կայքի օգնությամբ տվյալ ուսումնական հաստատությունը հետագայում կարող է ավելի լավ ներկայացնել իր կողմից կատարված ցանկացած աշխատանք, որովհետև հիմա սոցցանցերն ու ինտերնետ կայքերը տեղեկատվություն փոխանցելու լավագույն միջոցներից են: Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանն ազգային արժեք է, և տարածաշրջանում նրա նմանը չկա: Շատ բուհեր կերազեին այսպիսի մակարդակ և հնարավորություններ ունենալ, այդ գործում մեծ է նաև ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: «Եզնիկ Մոզյան»-ի զարգացումից է կախված նաև տեխնոլոգիական համալսրանի հետագա զարգացումը»,- մասնավորապես ասել է Վ. Թոքմաջանը:
Վասպուրակ Կարապետյանը խոսելով երկու ուսումնական հաստատությունների համագործակցության մասին, նշել է. «Սա մի միջոց է, որ համատեղ ծրագրերով կարողանանք համընթաց քայլել աշխարհի հետ: Հասարակության մեջ մենք մտածելակերպի փոփոխության խնդիր ունենք: Նախ` կարևորում եմ ինժեներական կրթությունը, որի տակ ես հասկանում եմ նաև գյուղատնտեսականը, երկրորդ` պետք է հասկանանք, որ բարձրագույն կրթությունն սկսվում է դպրոցից, և եթե երեխաներն այն առանց բավարար գիտելիքներով են ավարտում, ոչնչի հասնել չեն կարող: Մենք «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը դիտարկում ենք իբրև ինժեներական կրթության առաջին օղակ, առանց որի ինժեներ դառնալու ճանապարհն ավելի բարդ է լինելու: Պետք է կոտրենք այն կարծրատիպը, թե այստեղ սովորելու են գալիս թույլերը: Մենք թույլերից էլ պիտի կարողանանք լավ մասնագետներ պատրաստել: Երրորդ՝ այս ամենի հիման վրա տարբեր հետազոտությունների միջոցով պետք է խորացնենք մեր գիտելիքները: Կայքն ամենափոքր գործն է, որ մենք ցանկանում ենք մեր երկրում իրականացնել: Մեր ապագան հզոր կրթական համակարգն է»:
Սկզբնաղբյուրը այստեղ
[:]