[:fr]
C’est Parguev Baljyan – Docteur d’Etat ès sciences techniques, Professeur, qui est l’invité de www.shushitech.am.
— C’est déjà depuis environ six mois que Vous enseignez à l’Université Technologique de Shoushi. Quelles sont les perspectives de la formation en ingénierie à Artsakh, d’après Vous?
P.Baljyan: Avant de répondre à Votre question, je voudrais parler des changements que j’ai vus en seulement 3 mois à Shoushi. C’est surtout l’avenue large menant à l’Université Technologique de Shoushi, amménagée, qui symbolise et dicte en même temps un avenir en matière du développement de ce nouvel établissement. En ce qui concerne Votre question, c’est surtout aux habitants de Karabagh que la spécialité d’ingénierie est plus proche, et ce sont les hommes de science, les ingénieurs renommés, les étudiants de mon époque et mes étudiants à moi, tous d’origine de Karabagh qui en sont les témoins. Tout cela signifie que la fondation et les futures activités de l’Université Technologique de Shoushi sont réelles et très importantes aussi bien pour le développement de l’économie de RHK que pour les efforts que les habitants de Karabagh font pour rester les maîtres de leurs terres héritées de leurs ancêtres.
— Quels sont les projets de l’Université Technologique de Shoushi, d’après Vous, et quelles leurs voies de réalisation?
P.Baljyan: Tout projet pourrait devenir efficace, s’il réunissait les expériences, les acquisitions du passé et les élaborations techniques et technologiques du présent. Nous voyons que l’Université Technologique de Shoushi fait les premiers pas de développement qui sont, d’ailleurs, solides et prometteurs. On a déjà un Laboratoire d’enseignement et scientifique de technologies naturelles ce qui est unique aussi bien pour le domaine d’enseignement supérieur d’Artsakh que pour celui de l’Arménie. On y a déjà créé un nombre de nouvelles productions. Il y a aussi la collaboration créée entre l’Université et le Lycée Professionnel Eznik Mozyan qui joue un rôle très important en matière du développement des habiletés des étudiants. La base de laboratoires du Lycée offre la possibilité d’acquérir des habiletés pratiques en construction, en aménagement interne des bâtiments, dans les systèmes de chauffage et de distribution d’eau.
[:hy]
Shushitech.am -ի զրուցակիցն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարգև Բալջյանը.
– Դուք շուրջ կես տարի է համատեղությամբ դասավանդում եք Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Արցախում ինժեներական կրթության կայացման համար.
Պ.Բալջյան. Մինչ հարցին անցնելը նշեմ այն հաճելի փոփոխությունները, որոնց` ընդամենը 3 ամսում ականատես եղա Շուշի քաղաքում: Եվ դրանց մեջ հատկապես դեպի տեխնոլոգիական համալսարան եկող բարեկարգված լայն պողոտան խորհրդանշում ու նաև պարտավորեցնում է նոր հաստատության զարգացման ապագան: Հիմա դառնանք բուն հարցին. տասնամյակների իմ տպավորությամբ ինժեներական մասնագիտությունը հատկապես է հարազատ ղարաբաղցու հոգուն` վկա խորհրդային և հետագա ժամանակների բազմաթիվ մեծանուն գիտնական ինժեներները, ինձ հետ սովորած և իմ դասավանդման տարիներին ուսանած ղարաբաղցի ուսանողները: Այս ամենը վկայում է, որ տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն ու հետագա գործունեությունը իրականանալի է և շատ կարևոր ինչպես ԼՂՀ տնտեսության զարգացմանը, այնպես էլ ղարաբաղցուն իր պապենական հողի տերն ու մշակը պահելուն ուղղված ջանքերին:
– Ի՞նչ ծրագրեր և դրանց լուծման ի՞նչպիսի ճանապարհներ եք տեսնում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:
Պ.Բալջյան. Յուրաքանչյուր ծրագիր արդյունավետ կարող է դառնալ, եթե սինթեզում է անցյալի իմաստություններն ու ձեռքբերումները նոր տեխնիկատեխնոլոգիական մշակումների հետ: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում` այդ ճանապարհով զարգանալու հաստատուն և խոստումնալից առաջին քայլերի ականատեսն ենք. արդեն ստեղծվել է բնագիտական տեխնոլոգիաների ուսումնագիտական լաբորատորիան, ինչը կարծում եմ, ունիկալ է ոչ միայն Հայաստանի բուհական կրթական ոլորտում: Այստեղ տեխնոլոգիական մշակումների հետ մեկտեղ արդեն ստացվել են պարենամթերքի նոր արտադրատեսակներ: Ուսանողների կարողությունների զարգացման մեջ շատ կարևոր դեր է կատարում նաև համալսարանի և Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի համագործակցությունը: Վերջինիս լաբորատոր բազան, որը կահավորված է արտասահմանյան ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է տալիս սովորողներին ձեռք բերել կատարողական հմտություններ շինարարական, մետաղագործական, շենք-շինությունների ներքին հարդարման, ջերմա-ջրամատակարարման աշխատանքներն իրականացնելու ասպարեզում: Այս ամենը հետագայում տեսական գիտելիքների ձեռք բերման հետ ամրապնդվում և որակական նոր մակարդակ է ապահովում:
Հարցազրույցը վարեց Ալիսա Սարգսյանը
[:]