[:en]
A Vice-rector for General Affairs Robert Harutyunyan and Vice-rector Saribek Galstyan held a series of meetings with pupils of secondary and high secondary schools of Stepanakert, Martuni and other regions of NKR ( villages of Askeran region Avetaranots and Aknakhbyur ).
The meeting was attended by school principals and teachers .
Welcoming the graduates, R. Harutyunyan, in particular, noted that “the main task of the University is to prepare competent specialists who meet the requirements of modern society.”
In his speech S. Galstyan stressed the importance of training specialists in the field of agriculture.
“In order to improve the efficiency of agricultural production, in the new academic year in the University is opening the specialty “Technology of food production”, which will prepare the specialists in the field of processing of agricultural products produced in the country”,- said a Vice-rector.
At the end of the meeting, the representatives of Shushi technological University wished the graduates success and expressed the hope that among them will be those who want to continue their education in Shushi University of Technology.
[:ru]
На днях заместитель ректора по общим вопросам Роберт Арутюнян и проректор Сарибек Галстян провели ряд встреч с учениками средних и старших школ г. Степанакерта, г. Мартуни и других районов НКР ( село Аветараноц , Акнахбюр Аскеранского района).
На встрече присутствовали директора школ и учителя.
Приветствуя выпускников, Р. Арутюнян, в частности, отметил:, что «основная задача вуза – подготовить компетентных специалистов, отвечающих требованиям современного общества».
С. Галстян в своей речи подчеркнул важность подготовки специалистов в области сельского хозяйства. «В целях повышения эффективности сельскохозяйственного производства, в новом учебном году в университете будет открыта специальность «Технология пищевого производства», которая подготовит специалистов в области переработки сельскохозяйственной продукции, производимой в стране»,- отметил проректор.
В конце встречи представители Шушинского технологического университета пожелали выпускникам успехов и выразили надежду, что среди них найдутся желающие, которые захотят продолжить обучение в Шушинском технологическом университете.
[:hy]
Օրերս Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ընդհանուր աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Ռ. Հարությունյանը և պրոռեկտոր Ս. Գալստյանը մի շարք հանդիպումներ ունեցան ԼՂՀ տարբեր բնակավայրերի (Ասկերանի շրջանի գյուղ Ավետարանոց, Ակնաղբյուր, Մարտունու շրջկենտրոնի, Ստեփանակերտի թիվ 1 կրթօջախներ) ավագ և հիմնական դպրոցների շրջանավարտների հետ:
Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ:
Շրջանավարտներին ողջույնի խոսք ասաց Ռ. Հարությունյանը, ով մասնավորապես նշեց. «Բուհի հիմնական խնդիրն է շրջանավարտին ժամանակի պահանջներին համապատասխանող, գիտելիքներով զինված, հասարակության կողմից պահանջարկված շրջանավարտի թողարկումը: Ավելին, յուրաքանչյուր անհատ ինքնահաստատման խնդիր ունի, որը հնարավոր է միայն որակյալ կրթություն ստանալու պարագայում: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջնահերթությունն է որակյալ կադրեր պատրաստելը:»
Ս. Գալստյանն իր խոսքում անչափ կարևորեց ագրարային մասնագետների պատրաստումը, որին կոչված է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը: «Լիարժեք մասնագետներ պատրաստելու նպատակով տեխնոլոգիական համալսարանը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական ֆակուլտետը համալրելու բանիմաց մասնագետներով: Մասնագետների եղած բացը լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից մասնագետներ հրավիրելու համար ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, սակայն ագրարային ոլորտը չի կարող լիարժեք զարգանալ առանց արդի տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ինտենսիվ երկրագործության վարման կարևոր պայման հանդիսացող ոռոգման համակարգերի ստեղծման: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համալսարանում բացվել են նաև ջրաշինարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտություններ, որոնց դերն անփոխարինելի է գյուղատնտեսության զարգացման գործում: Գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր ուսումնական տարում համալսարանում բացվելու է նաև պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունը, որը հանրապետությունում արտադրվող գյուղմթերքների վերամշակման համար կպատրաստի համապատասխան մասնագետներ: Ուսանողների ուսուցումը դյուրին ու արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել են նաև հարմարավետ լսարանային և հանրակացարանային պայմաններ»- ասաց Ս. Գալստյանը:
Հանդիպման վերջում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները շրջանավարտներին բարեմաղթեցին ուսման բնագավառում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ և հրավիրեցին մասնագիտական ուսումնառությունը ձեռք բերել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:
Ալիսա Սարգսյան
[:]