[:en]

At the initiative of the student council of Shushi University of Technology , a group of students led by Chairman of the student council G. Zakaryan and Vice-President of the student council G. Mnatsakanyan visited the house-boarding school №2 for the care and protection of children in Kashatagh Berdzor area. The kids warmly welcomed guests.
The students gave the children sweets, fruits and toys, and then made comic turns and songs and presented a staging of “Red riding hood”.
The students tried to share the positive emotions with children from Boarding school , engaging them in sports and games events.

At the end of the meeting the Chairman of the student council noted that such meetings will become a tradition and will be of continuous nature.
In parting, the students set a festive table.

[:ru]

По инициативе студсовета Шушинского технологичекого университета, группа студентов во главе с председателем студсовета Г. Закаряном и заместителем председателя студсовета Г. Мнацаканяном посетили дом-интернат №2 по уходу и защите детей г. Кашатаха Бердзорского района. Детишки тепло встретили гостей.
Студенты подарили детям сладости, фрукты и игрушки, а затем выступили с юмористическими номерами, песнями и представили постановку «Красная шапочка». Студенты постарались поделиться положительными эмоциями с воспитанниками Детского дома, вовлекая их в спортивно-развлекательные игры.
В конце встречи председатель студсовета отметил, что такие встречи станут доброй традицией и будут носить последовательный характер.
На прощание студенты накрыли детям праздничный стол.

[:hy]

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսխորհրդի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ` ուսխորհրդի նախագահ Գ. Զաքարյանի և փոխնախագահ Հ. Մնացականյանի գլխավորությամբ այցելեցին Քաշաթաղի շրջանի քաղաք Բերձորի «Երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ դպրոց:

Այն իրականացվել էր համալսարանի ղեկավարության, դասախոսական կազմի և ուսանողների աջակցությամբ:

Մանկատանը հյուրընկալած ուսանողներին երեխաները դիմավորեցին ջերմ ողջույններով և մեծ ոգևորությամբ: Իրենց հերթին ուսանողները ծանոթացան մանկատան սաների առօրյային, որից հետո փոքրիկ, բայց գունագեղ ու զարդարուն դահլիճում հանդես եկան նախապես պատրաստած միջոցառմամբ, որն իր մեջ ներառում էր երգ, ասմունք ու երգիծանք: Ներկայացվեց նաև թատերական բեմականացում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթից: Գիշերօթիկ դպրոցի երեխաները ևս ներկայացրին երգ ու ասմունք: Մի խոսքով խինդ ու հրճվանք, ծափ ու ծիծաղ միախառնվել էին իրար: Այնուհետև մանկատան խաղահրապարակում ուսանողները երեխաների հետ անցկացրին հաճելի ժամանց` պարգևելով նրանց անմոռանալի ակնթարթներ:

Հրաժեշտից առաջ Գ. Զաքարյանը և Հ. Մնացականյանը բոլոր երեխաներին հանձնեցին հուշանվերներ, գրենական պիտույքներ, ինչպես նաև քաղցրեղեն, մրգեղեն և հյութեղեն:

Յուրաքանչյուր միջոցառում իր մեջ պետք է հայրենասիրություն և բարություն պարունակի, -ասաց Հ. Մնացականյանը:

Մանկատան տնօրեն Սամվել Քոչարյանը ողջունեց նման նախաձեռնությունը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից. «Այս երեխաների համար շփումը երիտասարդների հետ շատ ավելի կարևոր է, և թող սա վարակիչ լինի բոլորի համար», -նշեց Ս. Քոչարյանը` երախտիքի խոսք հայտնելով ցուցաբերված վերաբերմունքի համար:

Գ. Զաքարյանն էլ ավելացրեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական` վերածվելով բարի ավանդույթի…

 

                                                                       Ալիսա Սարգսյան

[supsystic-gallery id=6]

[:]