[:en]
Today in Shushi University of Technology a lecture on the topic: “How to open business” was made by Vahe Ayvazyan.
Vahe Ayvazyan is the Director of the organization for the development and management of business “Ayvazyan and partners”, which was founded in November 2011.
The lecture was attended by Vice-rector of Shushi University of Technology P. Gasparyan, teachers and students.
During the lecture were discussing the basics of effective business, marketing and sales.
[:ru]
Сегодня в Шушинском технологическом университете с лекцией на тему: «Как открыть бизнес» выступил Ваге Айвазян.
Ваге Айвазян является руководителем организации по развитию и управлению бизнесом «Айвазян энд партнерс», которая была основана в ноябре 2011года.
На лекции присутствовали проректор Шушинского технологического университета П. Гаспарян, преподаватели и студенты.
В ходе лекции говорилось об основах ведения эффективного бизнеса, о продаже и маркетинге.
[:hy]
Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ Վահե Այվազյանը` «Ինչպես ստեղծել բիզնես» թեմայով:
Վ. Այվազյանը համարվում է առաջատար սփիքեր և բիզնես թրեյներ վաճառքի, կառավարման, գործարար բանակցությունների, անձնական հաջողությունների և մոտիվացիոն ուղղություններում: Բարձրագույն կրթություն ստանալուց անմիջապես հետո զբաղեցրել է ղեկավար պաշտոններ արտերկրի, այնուհետև Հայաստանի խոշորագույն ընկերություններում:
«Ayvazyan&Partners» ընկերությունը հիմնադրվել է 2011թ. նոյեմբերին: Ստեղծման գաղափարը հասունացել է ժամանակի ընթացքում, երբ ընկերության հիմնադիր Վ. Այվազյանն աշխատում էր արտերկրի և Հայաստանի տարբեր խոշոր ընկերություններում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ: Այսպիսով Վ. Այվազյանը որոշեց իր փորձն օգտագործել հայ գործարարների բիզնեսի ստեղծման, զարգացման ու ընդլայնման գործում: Ստեղծվելուց ընդամենը մեկ տարի հետո «Ayvazyan&Partners» ընկերությունը սկսեց իրականացնել ներդրումային ծրագրեր` առայժմ հիմնականում սննդի ոլորտում:
«Ayvazyan&Partners»-ը /www. ayvazyan. company/ հայկական հիմքեր ունեցող ընկերություն է` առաջին հերթին հայ բիզնեսի զարգացմանն ուղղված առաքելությամբ:
Դասախոսությանը ներկա էին Շուշիի տեխնոլոգիկան համալսարանի պրոռեկտոր Պ. Գասպարյանը, համալսարանի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ողջունելով Վ. Այվազյանի այցը Շուշիի տեխնոլոգիական համալսարան, Պ. Գասպարյանը նշեց, որ նման հանդիպումները ցանկալի է, որ հաճախակի լինեն:
Դասախոսության ընթացքում Վ. Այվազյանը խոսեց արդյունավետ բիզնես ստեղծելու, վաճառքի ու մարքեթինքի մասին. «Այսօր բիզնես ոլորտում կա և գրագիտության, և փորձի պակաս: Բիզնեսում ամենահզոր կադր պետք է լինես դու ինքդ: Նախ պետք է հստակ իմանալ, թե ինչ ես ուզում և ուսումնասիրել այն: Ինչպես-ի պատասխանը պետք է գտնել ինչու-ի մեջ: Բիզնես ստեղծելուց առաջ պետք է անալիտիկ բազային մեծ ուշադրություն դարձնել, պետք է լինել համառ, չվախենալ սխալվելուց: Բիզնեսում կան ընթացիկ խնդիրներ, սակայն հաջողության հասնում են խնդիրներ լուծելով, պետք է սիրել խնդիրը, սիրել գործը: Բիզնեսը երեխայի նման է, և պետք է շատ էներգիա տալ բիզնեսին, անել մաքսիմալ խնայողություններ: Պետք է սիրել հաճախորդին, ընկերանալ մրցակցի հետ, չվախենալ մրցակցից, լինել ավելի ճկուն և խելացի: Երբ վախը քչանում է, այդ ժամանակ ռիսկը բիզնեսում գրեթե չկա: Պետք է նաև իմանալ, թե որտեղ ծախսել մեր էներգիան, ու հիշել, որ մրցակիցն է քեզ ուժեղացնում և համագործակցել մրցակցի հետ: Բարություն ու գիտելիք, ահա այն ուժը, որը փոխում է մարդկությունն ու աշխարհը», -ընդգծեց բիզնես փորձագետը:
Ալիսա Սարգսյան
[:]