[:hy]
Համաձայն Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության «2017 թվականի քաղպաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական
միջոցառումների» պլանի, ապրիլի 26-28-ն անց է կացվել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում:
Այդ շրջանակներում ստուգումներ են իրականացվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, իսկ ապրիլի 28-ին ազդարարվել է «Օդային տագնապ», որի ժամանակ ստուգվել է անձնակազմի գործողությունները տվյալ իրավիճակում, ցուցաբերվել է մեթոդական օգնություն:
[:]