[:hy]
Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հերթական նվերը մատուցեց իր ուսանողներին: Այսօր՝ փետրվարի 12-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում բացվեց «Անասնաբուժության և անասնաբուծության» ամբիոնին կից անասնաբուժական լսարան՝ հագեցած նորագույն սարքավորումներով:
Ուսանողները հնարավորություն կունենան պարապմունքներն անցկացնելու մանրէաբանության, կենսաքիմիայի, մակաբուծաբանության, համաճարակաբանության և այլ մասնագիտական առարկաներից:
Լսարանը հագեցած է մակաբուծային հիվանդություններն ուսումնասիրելու համար նախատեսված պրեպարատներով:
«Անասնաբուժության և անասնաբուծության» ամբիոնի ավագ դասախոս, ա.գ.թ. Ֆլորա Իսկանդարյանը շնորհավորեց ուսանողներին ևս մեկ կահավորված լսարան ունենալու կապակցությամբ և նշեց, որ ախտաբանական անատոմիա առարկայի համար նախատեսվում է նոր լսարանում պատրաստել նաև ախտահարված օրգաններից պրեպարատներ:
Լսարանում ուսանողների ու դասախոսների գործնական պարապմունքներն անց են կացվելու համապատասխան արտահագուստներով (խալաթներ, ձեռնոցներ), ինչպես նաև կհետևեն լաբորատոր նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոններին:
[:]