[:en]

The Head of RA Stepanakert Office of Turpanchyan Rural Programme of American University of Armenia Armen Sardaryan met with students and lecturers of Shushi University of Technology, presented the objectives of the programme and spoke about  the importance of creating a business plan within its framework.

20190227_125901

He noted that the Turpanchyan Rural Community Development Programme aims at supporting the development of rural communities in Armenia, Artsakh and Javakhk and emlpoyment rate.

– The programme provides economic opportunities through the following means: free business courses (financial, management, marketing, business plan developing knowledge and skills), ongoing consultation and support,- said the project manager.

Referring to the procedure of applying  the programme, A. Sardaryan emphasized that the programme also operates in Shirak, Tavush, Vayots Dzor regions, Javakhk and added that those who are interested in the project can visit the Regional Office of Turpanchyan Programme (Stepanakert, Grigor Lusavorich 8/42), fill in an application form and by participating in business training courses can submit their business plans.

[:hy]

Փետրվարի 14-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական ծրագրի ԱՀ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Արմեն Սարդարյանը հանդիպում է ունեցել բուհի ուսանողների ու դասախոսների հետ, ներկայացրել ծրագրի նպատակը և խոսել ծրագրի շրջանակում բիզնես ծրագրի ստեղծման կարևորության մասին:

Նա նշեց, որ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

20190214_125332-Ծրագիրը տնտեսական հնարավորություններ է տրամադրում հետևյալ միջոցներով՝ գործարարության անվճար դասընթացներ (ֆինանսական, կառավարում, մարքեթինգ, բիզնես ծրագիր կազմելու գիտելիքներ և հմտություններ), շարունակական խորհրդատվություն և աջակցություն,- ասաց ծրագրի ղեկավարը:

Անդրադառնալով ծրագրին դիմելու ընթացակարգին՝ Ա. Սարդարյանն ընդգծեց, որ ծրագիրը գործում է նաև Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում, Ջավախքում և հավելեց, որ ծրագրով հետաքրքրվողները կարող են այցելել Թրփանճեան ծրագրի մարզային գրասենյակ (Ստեփանակերտ, Գրիգոր Լուսավորիչ փ. 8/42), լրացնել դիմում-հայտ և մասնակցելով գործարարության դասընթացներին կարող են ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը:

 

[:]