[:en]
February 1988 was marked by severe and cruel Sumgait tragedy in the chronicle of the liberation struggle of Artsakh. In 1988, February 27-29 numerous massacres and murders of Armenians took place in Sumgait just 30 kilometers far from the capital of Azerbaijan, Baku. For three days innocent people were killed only because they were Armenians. Tens of killed, hundreds of injured and thousands of exiled Armenians became the first victims of the terrorist policy of Azerbaijan in Sumgayit during the reconstruction.
Mher Harutyunyan, Head of the Chair of the “Humanities and Languages” in Shushi University of Technology, lectured on terrorist policy of Azerbaijan and falsifications of the Azerbaijani propaganda machine on February 27 where students and lecturers of the university were present and also the Head of the Department of Youth Affairs of the Ministry of Culture, Youth Affairs and Tourism of the Republic of Artsakh, Secretary of the Expert Committee on State Youth Policy Programs David Ghukasyan. The speaker touched upon the Sumgait genocide and the Azerbaijani subversion of Khojalu.

Historian Mher Harutyunyan highlighted the importance of similar lectures, underlining that their goal is to remind the younger generation once again of the inhumane crime against the Armenian population in the past.
The speaker expressed conviction that in order to form an objective public opinion on the Sumgait genocide, the active involvement of the broader segments of the Armenian people, especially the youth is important in the modern-day information war to defame the enemy’s propaganda frauds.
[:hy]
Արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ 1988 թվականի փետրվարն առանձնացավ ծանր ու դաժան իրողությամբ՝ սումգայիթյան եղեռնագործությամբ: 1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ խաղաղ բնակիչներին սպանում էին միայն այն պատճառով, որ նրանք հայեր էին: Սումգայիթում տասնյակ սպանվածները, հարյուրավոր խեղվածներն ու հազարավոր վտարված հայերը դարձան վերակառուցման ժամանակամիջոցում Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության առաջին զոհերը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հումանիտար և լեզուների» ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը փետրվարի 27-ին բուհում հանդես եկավ Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության և ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքների մասին դասախոսությամբ, որին ներկա էին ՇՏՀ-ի ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Երիտասարդության հարցերի բաժնի պետ, Պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված ծրագրերի փորձագիտական հանձնաժողովի քարտուղար Դավիթ Ղուկասյանը: Բանախոսն անդրադարձավ Սումգայիթյան ցեղասպանությանը և Խոջալուի շուրջ ադրբեջանական նենգափոխումներին:
Պատմաբան Մհեր Հարությունյանն իր խոսքում կարևորեց նմանատաիպ դասախոսությունների կազմակերպումը՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է երիտասարդ սերնդին ևս մեկ անգամ հիշեցնելու հայ բնակչության հանդեպ անցյալում կատարված անմարդկային ոճրագործության մասին:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ սումգայիթյան ցեղասպանության վերաբերյալ հասարակական օբյեկտիվ կարծիք ձևավորելու համար կարևոր է հայ ժողովրդի ավելի լայն խավերի, հատկապես՝ երիտասարդների ակտիվ ներգրավումն արդի ժամանակահատվածում ընթացող տեղեկատվական պատերազմում հակառակորդի քարոզչական կեղծիքները մերկացնելու գործում:
[:]