[:en]
The executive director of one of the leading companies in the field of renewable energy in Armenia “Shtigen Energy Systems”, Candidate of Economics Hayk Shekyan and Marketing and Communications Director of the same company Ani Aghajanyan lectured in Shushi University of Technology.
The speakers presented the development of solar energy in Armenia and Artsakh which contributed to energy independence promoting the distribution of ecologically clean and safe technologies.
“It is very important to show people the economic effectiveness of solar investments by true examples and to avoid mistakes. We will present our long term experience with real examples to various businessmen and statesmen” – the head of the company Hayk Shekyan said.
Soon the “Solar Artsakh” conference will be held by the company where issues related to the development of solar energy in Artsakh will be discussed.
The company representatives also answered the questions of the university students and expressed readiness to cooperate with those interested in solar energy.
[:hy]
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախոսությամբ հանդես են եկել Հայաստանում վերականգնող էներգետիկայի ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության հիմնադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Հայկ Շեկյանը և նույն ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Անի Աղաջանյանը:
Բանախոսները ներկայացրել են արևային էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանում և Արցախում, ինչը նպաստել է էներգետիկ անկախությանը՝ խթանելով էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների տարածումը:
«Շատ կարևոր է մարդկանց իրական օրինակներով ցույց տալ արևային ներդրումների տնտեսական շահավետությունը և զերծ պահել սխալներից: Մենք ներկայացնելու ենք տարիների ընթացքում մեր կուտակած փորձն իրական օրինակներով՝ տարբեր ոլորտի բիզնեսմեններին և պետական գործիչներին»,-ընդգծել է ընկերության ղեկավար Հայկ Շեկյանը:
Առաջիկայում ընկերության կողմից կանցկացվի «Արևային Արցախ» համաժողովը, որտեղ կքննարկվեն Արցախում արևային էներգիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:
Ընկերության ներկայացուցիչները պատասխանել են նաև համալսարանականների հարցերին և պատրաստակամություն հայտնել համագործակցել արևային էներգետիկայով հետաքրքրվողների հետ:
[:]
