[:en]
The number of the applicants to Shushi University of Technology in 2019-2020 has significantly increased in all specialties. As vice rector of Academic Affairs of the university Robert Harutyunyan says, 93 applicants have applied for full time bachelor education system compared with the total number of 48 for last academic year.
«70 applicants have applied to study in full part magistracy this year among which 62 were admitted to the university. The university had 54 juniors last academic year: more than 145 application have been admitted to college educational program where we had 100 applicants in 2018», – R. Harutyunyan has underlined.
Speaking about the interest shown towards the specialties of the university, Vice rector distinguished «Economics, accountancy and auditing», «Transportation and road management» and «Civil engineering cadastre» and newly formed specialty of «Information processing and automated systems of management» toward which great interest was also noted.
62 applicants have applied to study in part time baccalaureate. Here we should mention that the applicants have preferred the following specialties: «Civil and industrial engineering», «Electrical energy», «Information technologies», «Farm mechanization, machineries and equipment» and «Food technologies».
1424 students have been studying at Shushi University of Technology since September 2019.
[:hy]
2019-2020 ուսումնական տարում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դիմորդների քանակը բոլոր մասնագիտությունների գծով էապես աճել է: Բուհի ուսումնական աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի խոսքով՝ 2019թ․-ին բակալավրի համակարգի առկա ուսուցման համակարգում սովորելու համար դիմել է 93 դիմորդ, երբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նրանց թիվը 48 էր։ «Մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգում սովորելու համար այս տարի համալսարան է դիմել 70 հայտատու, որոնցից ընդունվել է 62-ը։ Նախորդ ուսումնական տարում բուհն ունեցել է 54 առաջին կուրսեցի, ևս 145 հայտ ստացել ենք բուհի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնում, որտեղ 2018 թվականին ունեցել ենք 100 դիմորդ»,- նշել է Ռ․ Հարությունյանը։
Խոսելով բուհի դիմորդների մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունների մասին՝ ռեկտորի տեղակալն առանձնացրել է «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում», «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտություններն ու նոր ձևավորված «Տեղեկատվության մշակում և կառավարման ավտոմատացված համակարգեր» մասնագիտությունը, որի հանդեպ ևս մեծ հետաքրքրություն է արձանագրվել:
Բակալավրի հեռակա ուսուցման համակարգում սովորելու նպատակով համալսարան է դիմել 62 դիմորդ, ընդ որում՝ դիմորդները նախընտրել են «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «Էլեկտրաէներգետիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ», «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» մասնագիտությունները:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում 2019 թվականի սեպտեմբերից սովորում է 1424 ուսանող:
[:]