[:en]

[smartslider3 slider=31]

 

The specialized international exhibition of agricultural industry and equipment of  “Shahre Aftab” was held in Tehran, Iran from September 24 to 27 where the delegation from Shushi University of Technology had participated headed by Vice rector of Shushi University of Technology Saribek Galstyan and the 4th year student of the specialty of Agronomy, farmer Levon Hovsepyan.

According to S. Galstyan, the exhibition featured machinery and equipment used in the agricultural production of Europe, Iran and other countries which interested Artsakhi farmers. “We were particularly interested in tools for soil cultivation and tillers for immediate sowing as well. I would also distinguish the machinery and equipment used in vegetable growing to make furrows” – Vice-rector Galstyan underlined. 

The representatives of the university had followed the innovations in biotechnology in Tehran among which the production of virusless seedlings of fruit trees through cell culture, the establishment of gardens with dwarf nut trees and the pruning technologies of low-yield and low-quality gardens. “I was interested in drip irrigation equipment, pipes and also the technology of making reservoirs which feed the drip system” – said the university student, farmer Levon Hovsepyan.

At the international exhibition, the representatives of Shushi University of Technology had got contacts to get introduced to the details of technologies, to provide information to local farmers interested in the latest technologies and technical tools.

[:hy]

[smartslider3 slider=31]

 

Սեպտեմբերի 24-ից 27-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել «Շահրե Աֆտաբ» միջազգային գյուղատնտեսության արդյունաբերության և սարքավորումների մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցած հայկական պատվիրակության կազմում էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանն ու «Ագրոնոմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, ֆերմեր Լևոն Հովսեփյանը

Ս. Գալստյանի խոսքով՝ ցուցահանդեսին ներկայացված էին արցախցի ֆերմերներին հետաքրքրող եվրոպական, իրանական և այլ երկրների գյուղատնտեսական արտադրության մեջ կիրառվող մեքենաներ և սարքավորումներ. «Մեզ համար հատկապես հետաքրքրական են եղել առանց առի շրջման հողի մշակման գործիքները, ինչպես նաև անմիջական ցանքի համար նախատեսված շարքացանները: Կառաձնացնեի նաև բանջարաբուծության մեջ օգտագործվող մարգեր և ակոսներ պատրաստող մեքենաներն ու սարքավորումները»,- նշել է պրոռեկտոր Գալստյանը: 

Բուհի ներկայացուցիչները Թեհրանում հետևել են կենսատեխնոլոգիայի նորույթներին, որոնցից առանձնացրել են բջջային կուլտուրայով պտղատու ծառաբույսերի  վիրուսազերծ տնկիների ստացման, ընկուզենու ցածրաճ սորտերով այգիների հիմնման, ցածր բերքատու և ցածրորակ այգիների վերապատվաստման տեխնոլոգիաները. «Ինձ հետաքրքրել է կաթիլային ոռոգման համար նախատեսված ջուրը զտող սարքավորումները, խողովակները, ինչպես նաև կաթիլային համակարգը սնող ջրամբարների պատրաստման տեխնոլոգիան»,-ասել է բուհի ուսանող, ֆերմեր Լևոն Հովսեփյանը:

Միջազգային ցուցահանդեսում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները ձեռք են բերել կապեր՝ տեխնոլոգիաների մանրամասներին ծանոթանալու, նորագույն տեխնոլոգիաներով և տեխնիկայով հետաքրքրվող տեղացի ֆերմերներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

[:]