[:en]
[smartslider3 slider=53]
A group of lecturers from Lille University of France had visited Shushi University of Technology.
The honorable guests had met with the Rector of the university HovhannesTokmajyan and the staff and discussed the perspectives of the cooperation between two universities. By the way, the representatives of Lille University announced that they were ready to enable the best students to continue their education in France and also to organize online remote lectures for both lecturers and the students.
The French guests toured round the university, got introduced to the scientific library and teaching laboratories and also they had been to the natural scientific laboratory of the university. The head of this laboratory GagikNersisyan presented the medical remedies on natural base, skin care and inventions.
The delegates of Lille University thanked for warm acceptance adding that they had started to know Artsakh by its promising higher educational and scientific institutions.
[:hy]
Շուշիի տեխնոլոգիական համալսարան են այցելել Ֆրանսիայի Լիլի համալսարանի մի խումբ դասախոսներ:
Հյուրերը հանդիպել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկել երկու բուհերի համագործակցության հեռանկարները: Ի դեպ, Ֆրանսիայի Լիլի համալսարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստակամ են լավագույն ուսանողներին հնարավորություն ընձեռել ուսումը շարունակել իրենց մոտ, ինչպես նաև անցկացնել հեռավար դասախոսություններ՝ ուսանողների և դասախոսների համար:
Ֆրանսիացի հյուրերը շրջել են համալսարանում, ծանոթացել բուհում գործող ուսումնագիտական լաբորատորիաներին, գիտական գրադարանին, այնուհետև եղել բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայում: Վերջինիս ղեկավար Գագիկ Ներսիսյանը ներկայացրել է բնական հումքից պատրաստվող դեղամիջոցները, մաշկի խնամքի նյութերն ու ստեղծված գյուտերը:
Լիլի համալսարանի պատվիրաիները շնորհակալական խոսք են հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ Արցախը սկսել են ճանաչել խոստումնալից գիտակրթական հաստատություններից:
[:]