[:en]
Head of collecting team of «Teach, Armenia» educational foundation GorNazaryan and team member Margarita Muradyan met with the students at Shushi University of Technology.
Speaking about the idea of creating «Teach, Armenia»educational foundation GorNazaryan had particularly noted: «We have such situation in the regions when we do not have teachers of main subjects. It means that we have partner schools where there were not teachers of Mathematics and Languages for years. It is a wide spread problem especially in villages where the pupils have to graduate the school without the necessary knowledge after which it becomes difficult for them to integrate to university life and besides, they face problems while being included in labour market. The created situation influences their further lifebased on objective ad subjective reasons. Facing this issue the educational foundation of «Teach, Armenia»was created years ago».
Margaret Muradyan introduced the students the conditions and demands of the program of «Teach, Armenia».
[:hy]
«Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման թիմի ղեկավար Գոռ Նազարյանն ու թիմի անդամ Մարգարիտա Մուրադյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանդիպել են ուսանողների հետ:
Խոսելով «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ստեղծման գաղափարի մասին՝ Գ․ Նազարյանը ասել է․ «Մենք համայնքներում ունենք մի իրավիճակ, երբ տարիներով չունենք ուսուցիչներ՝ հիմնական առարկաներից: Այսինքն, մենք ունենք գործընկեր-դպրոցներ, որտեղ տարիներ շարունակ չեն եղել մաթեմատիկայի, լեզվի ուսուցիչներ: Սա համընդհանուր խնդիր է հատկապես համայնքներում, որտեղ աշակերտը ստիպված է լինում ավարտել դպրոցն առանց համապատասխան գիտելիքների, որից հետո իր համար շատ ավելի բարդ է ինտեգրվել բուհական կյանքին, ինչպես նաև դրանից ելնելով, խնդիրներ են առաջանում աշխատաշուկայում ընդգրկվելիս: Աշակերտի շուրջ ստեղծված վիճակը, ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, պայմանավորում է նրա հետագա կյանքը: Այս խնդիրը տեսնելով՝ տարիներ առաջ ստեղծվել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը»:
Մարգարիտա Մուրադյանն ուսանողներին ծանոթացրել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի պայմաններին ու պահանջներին:
[:]
