[:en]
Lecturer of the Department of Economics and Management of Yerevan State University, Doctor of Economics, Professor AshotMarkosyan lectured at Shushi University of Technology for the bachelors and masters of the specialty of «Agribusiness» on the topics of «Estimation of economic value of the water: methodology and existing information», «The results of evaluating the security level of South Caucasian Republics» and «Economic revolution and its prerequisites in the Republic of Armenia».
«Economic factors have significance in providing national security. National security is the guarantee and precondition of economic security and the contrary. These two procedures are interconnected and interrelated, that is why they are more often regarded in their unity. Such approach overcomes the isolated approach to state and economic polices»,- A. Markosyan had pointedthe social-economic, poverty, unemployment rate, gross domestic products and economic and security indicators of South Caucasian, Commonwealth and Baltic countries.
The speaker presented slides on the topics of the lectures and illustrated them and answered all the questions of the attendees and suggested perspective projects on the development of the economy.
[:hy]
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի «Ագրոբիզնես» մասնագիտության ուսանողների համար դասախոսություն է ընթերցել՝«Ջրի տնտեսական արժեքի գնահատում մեթոդաբանություն և գոյություն ունեցող տեղեկատվություն», «Հարավկովկասյան հանրապետությունների անվտանգության մակարդակի գնահատման արդյունքները», «Տնտեսական հեղափոխությունը և դրա նախադրյալները Հայաստանի հանրապետությունում» թեմաներով:
«Տնտեսական գործոնները կարևոր դերակատարում ունեն ազգային անվտանգության ապահովման գործում: Ազգային անվտանգությունը տնտեսական անվտանգության նախապայմանն ու երաշխիքն է, և հակառակը: Այս երկու գործընթացը փոխկապված է, մեկը մյուսով պայմանավորված, այդ իսկ պատճառով շատ հաճախ դրանք դիտարկվում են ամբողջության մեջ: Նման մոտեցմամբ հաղթահարվում է տնտեսական և պետական քաղաքականությունների նկատմամբ մեկուսի մոտեցումը»,- անդրադառնալով սոցիալ-տնտեսական, աղքատության, գործազրկության մակարդակի, համախառն ներքին արդյունքի և հարավկովկասյան, ԱՊՀ ու բալթյան երկրների տնտեսական անվտանգության ցուցանիշներին՝ նշել է Ա․ Մարկոսյանը:
Բանախոսը ներկայացրել է դասախոսությունների թեմաներին առնչվող սահիկներ, մեկնաբանել դրանք, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին և առաջարկել տնտեսության զարգացմանը միտված հեռանկարային նախագծեր:
[:]