[:en]
[smartslider3 slider=58]
The first Pan-Armenian Student Forum “The future begins today” was held by the initiative of Student Council of Shushi University of Technology on November 16-18 which was supported by the university authority and the Chairman of the Board of Trustees ArayikHarutyunyan.
Students from higher educational institutionsof Artsakh and Armenia and from Cultural Center after Charles AznavourandMusical College after Sayat-Nova in Stepanakert participated in the Pan-Armenian Student Forum.
The main purpose of the forum was to strengthen cooperation between Artsakhi and Armenian universities and create new relations: “We have organized this student forum in this format for the first time trying to bring the cooperation between Artsakh and Armenian universities to a new level and create a basis for further joint projects. And the slogan is a message to the students that they have an important mission concerning their education and knowledge as today they are shaping the bright future of the country”- said Aram Harutyunyan, President of the Student Council of Shushi University of Technology.
During the three-day forum the students participated in the contest “Four shades of education” (making films) and trainings called “The Economic Revolution of Armenia and Artsakh” (A. Javadyan- Head of the Central Bank of Armenia, A. Harutyunyan-Chairman of the Board of Trustees of Shushi University of Technology), “The formation of the political arena and post-war period” (A. Sahakyan, RA MP), “The perspective of Economic Development of Artsakh” (A. Markosyan, Doctor of Economics, Professor of YSU) and “Students-Brainstorm” intellectual game-competition.
The Minister of Education, Sport and Science of ArtsakhNarineAghabalyan, Rector of Shushi University of Technology HovhannesTokmajyan and the mayor of Stepanakert David Sargsyan participated in the forum as well. The rectors of the higher educational institutions signed document of cooperation.
In the end of the forum the exhibition on the works of the students was held where short educational films were shown. And those students who had won in different contests were awarded prizes. The students pointed out that the forum was a good chance to create new relations and to cooperate with other universities.
The Chairman of Board of Trustees ArayikHarutyunyan gave certificates to the lecturers who trained the participants for sharing their experience and knowledge.
[:hy]
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսխորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-18-ը տեղի է ունեցել «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական առաջին ֆորումը, որի իրագործմանն աջակցել է բուհի ղեկավարությունը և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Համահայկական ուսանողական ֆորումին մասնակցել են ուսանողներ՝ Արցախի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից, նաև Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից և Սայաթ-Նովայի անունը կրող երաժշտական քոլեջից:
Ֆորումի կազմակերպման հիմնական նպատակն արցախյան և հայաստանյան բուհերի միջև գործակցության ամրապնդումն էր և նոր կապերի ստեղծումը. «Նման ձևաչափով առաջին անգամ ենք ուսանողական ֆորում կազմակերպում՝ փորձելով արցախյան և հայաստանյան բուհերի միջև համագործակցությունը նոր մակարդակի հասցնել և հիմք ստեղծել հետագա համատեղ ծրագրերի համար: Իսկ խորագիրն ուղերձ է ուսանողներին առ այն, որ իրենք կարևոր առաքելություն ունեն, որ իրենց կրթությամբ ու գիտելիքներով նրանք հենց այսօր են կերտում երկրի լուսավոր ապագան»,- նշել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսխորհրդի նախագահ Արամ Հարությունյանը:
Եռօրյա ֆորումի ընթացքում ուսանողները մասնակցել են «Կրթության չորս երանգները» մրցույթին (ֆիլմերի պատրաստում), «ՀՀ տնտեսական հեղափոխությունը և Արցախը» (Ա․ Ջավադյան-ՀՀ ԿԲ նախագահ, Ա․ Հարությունյան-ՇՏՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ), «Քաղաքական դաշտի ձևավորումն ու կայացումը հետպատերազմյան շրջանում» (Ա․ Սահակյան, ՀՀ Աժ պատգամավոր), «Արցախի տնտեսական զարգացման հեռանկար» (Ա․ Մարկոսյան, տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր) թրեյնինգների, «Students-Brainstorm» ինտելեկտուալ խաղ-մրցույթին:
Համահայկական ուսանողական ֆորումի մասնակիցներին հյուրընկալվել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Ֆորումին Արցախում գործող համալսարանների ռեկտորները ստորագրել են գործակցության հուշագիր:
Ֆորումի ավարտին կայացել է ուսանողների կատարած աշխատանքների շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են կարճամետրաժ ֆիլմեր՝ նվիրված կրթությանը: Իսկ տարբեր մրցույթներում հաղթած ուսանողներն արժանացել են պարգևների: Ուսանողները նշել են, որ ֆորումը լավ հնարավորություն էր ամուր կապեր ստեղծելու և համագործակցելու այլ բուհերի հետ:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալագրեր է հանձնել թրեյնինգներ անցկացրած բանախոսներին՝ իրենց փորձն ու գիտելիքներն ուսանողներին փոխանցելու համար:
[:]