[:ru]
Кандидат сельскохозяйственных наук, доцент кафедры агрономии Сарибек Галстян для преподавателей и студентов Шушинского технологического университета прочитал лекцию на тему «Почвозащитное земледелие».
Лектор говорил о роли земледелия и ряде существующих в этой сфере проблем, путях их решения, о технологии правильной обработки почвы, об урожайности почвы, семеноводстве, о посевном обороте, о борьбе с засухой и сорняками почвы, а также о мероприятиях против вредителей почвы.
Проводя параллели между сельскими хозяйствами Арцаха и других стран, С. Галстян представил эффективные эксперименты известных ученых и фермеров и напомнил, что они способствуют сохранению почвы и росту урожая. Современной сельхозтехникой сегодня можно решить множество проблем, существующих в сфере, а также применить инновационные методы для сокращения операций по обработке почвы.
«Опыт показал, что новые системы находят быстрое применение в земледелии, если сельскохозяйственное производство оказывается в чрезвычайных ситуациях. Все исследования приводят к выводу, что снижение обработки почвы возможно только в том случае, если почва разрыхляется без оборота пахотного слоя почвы и на поверхности земли накапливается защитный слой из растительных остатков», – отметил Сарибек Галстян.
[:hy]
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական մասնագիտությամբ դասախոսների և ուսանողների համար «Հողապահպան երկրագործություն» թեմայով դասախոսություն է ընթերցել բուհի ագրոնոմիայի ամբիոնի գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարիբեկ Գալստյանը:
Բանախոսն անդրադարձել է երկրագործության դերի և այդ ոլորտում առկա մի շարք խնդիրների ու դրանց լուծման ուղիներին, խոսել հողի ճիշտ մշակման տեխնոլոգիայի, բերքատվության, սերմնաբուծության, ցանքաշրջանառության, հողատարման կասեցման, հողի մոլախոտվածության, հիվանդությունների, ինչպես նաև վնասատուների տարածվածության դեմ պայքարի միջոցառումների մասին:
Համեմատություններ անցկացնելով այլ երկրների և Արցախի գյուղատնտեսությունների միջև՝ Ս. Գալստյանը ներկայացրել է անվանի գիտնականների և երկրագործների արդյունավետ փորձերը և հիշեցրել, որ դրանք խթանում են հողապահպանությունն ու բերքի աճը. «Ժամանակակից գյուղտեխնիկայով այսօր կարելի է լուծել ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև կիրառել նորարարական մեթոդներ՝ հողի մշակման գործողությունների կրճատման նպատակով: Փորձը ցույց է տվել, որ նոր համակարգերը երկրագործությունում արագ կիրառվում են, եթե գյուղատնտեսական արտադրությունը հայտնվում է արտակարգ իրավիճակներում: Բոլոր հետազոտությունները բերում են այն եզրահանգման, որ հողի մշակման նվազեցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հողը փխրեցվում է առանց վարելաշերտի շրջման և հողի մակերսին կուտակվում է բուսական մնացորդներից կազմված մուլչի պաշտպանիչ շերտ»,-նշել է Սարիբեկ Գալստյանը:
[:]