[:ru]
[smartslider3 slider=66]
Студенты Шушинского технологического университета и ответственные лица Национального аграрного университета Армении посетили одну из воинских частей центрального подчинения Армии обороны. В рамках посещения универсанты ознакомились с буднями военнослужащих, вручили подарки и поощрительные письма солдатам.
К инициативе универсантов присоединились начальник Государственной службы безопасности продуктов питания Министерства сельского хозяйства Республики Арцах Артур Нерсисян и руководитель аппарата той же службы Сасун Аталян, которые вручили памятные подарки военным.
Представители ШТУ и Национального аграрного университета Армении организовали интеллектуальные игры для солдат, выступили с патриотическими песнями и танцами. Солдаты, победившие в играх, были удостоены наград.
Напомним, что студенты Шушинского технологического университета периодически посещают воинские части Армии обороны, постоянно стараясь быть рядом с солдатом.
[:hy]
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատասխանատուներն այցելել են պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը: Այցի շրջանակում համալսարանականները ծանոթացել են զինծառայողների առօրյային, նվերներ ու խրախուսական նամակներ հանձնել զինվորներին:
Համալսարանականների նախաձեռնությանը միացել են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը և նույն ծառայության աշխատակազմի ղեկավար Սասուն Աթալյանը, ովքեր հուշանվերներ են հանձնել զինվորականներին:
Շուշիի տեխնոլոգիական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների ներկայացուցիչներն ինտելեկտուալ խաղեր են կազմակերպել զինվորների համար, հանդես եկել հայրենասիրական երգերով ու պարերով: Խաղերում հաղթող զինծառայողներն արժանացել են հյուրերի պարգևներին:
Հիշեցնենք, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները պարբերաբար այցելում են պաշտպանության բանակի զորամասեր՝ մշտապես փորձելով լինել զինվորի հետ ու զինվորի կողքին:
[:]