[:hy]

Առաջադրանք միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի սովորողներին

տրամաբանական խնդիրների լուծումներ թեմայից

 

1. Տրված է 2n+1 առարկա: Ապացուցել, որնրանցից կենտ թվով առարկաներ կարելի է ընտրել այնքան եղանակով, որքան զույգ թվով:

2. Ոնենք 7 թղթի թերթիկ: Նրանցից մի քանիսը կտրտել են 7-ական մասի: Ստացված կտորներից մի մասը ևս կտրտել են 7-ական մասի և այդպես շարունակ: Երբ վերջում հաշվեցին ստացված թերթիկների քանակը (տարբեր չափերի) ստացվեց 2019: Ապացուցել որ հաշվարկը սխալ է արվել:

3   Երեք խնձորը հավասար բաժանել 4 երեխաների միջև այնպես, որ խնձորը 2 կտորից ավելի մասի չբաժանեք:

4. Գյուղացի կինը շուկա է բերել մի կողով ձու: Երբ նրան հարցրին քանի ձու է վաճառել, նա ասաց որ չի հաշվել, բայց հիշում է, որ երբ նա ձուն դասավորոջն եր 2-ական մեկն ավելանում էր, երբ դասավորում էր 3-ական, էլի մեկն ավելանում էր, 4-ական՝ նույնը, 5-ական՝ նույնը, 6-ական՝ էլի նույնը, միայն 7-ական դասավորելու դեպքում, ոչ մի ձու չեր ավելանում: Քանի ձու էր բերել շուկ գյուղացի կինը:

5. Երկու անոթներից մեկում մի լիտր կաթ է, մյուսում մի լիտր ջուր: Առաջին անոթից որոշակի քանակությամբ կաթ է վերցվում և լցվում սուրճի մեջ, խառնում են և այդ լուծույթից նույնքան հեղուկ վերցնում և լցնում են հետ առաջին անոթի մեջ: Այդ գործողությունը կատարում են 10 անգամ: Արդյունքում, որ՞ն ավելի շատ կլինի առաջին անոթի մեջ կաթը, թե՞ երկրորդ անոթի մեջ սուրճը:

Խնդիրների լուծումները ՄՄԿ ծրագրով առաջին կուրսի սովորողները,  մինչև 21.04.2020թ., պետք ուղարկեն  rharutyunyan@shushitech.am հասցեով, գրելով խմբի հեմարը և Անուն Ազգանունը:

Ուսումնական մաս

 

[:]