[:hy]

  1. Ո՞ր մետաղի կարբիդի հիդրոլիզից է մեթան ստացվում: Գրել ռեակցիան:

 ա) կալցիումի    բ) նատրիումի     գ) երկաթի     դ) ալյումինի

  1. Ո՞ր նյութն է հիմնականում ստացվում մեթանի ջերմային քայքայումից 1000 օC-ում.

 ա) էթեն           բ) էթին              գ) մուր          դ) պրոպին

  1. Տալ ն-հեքսանի բոլոր հնարավոր իզոմերները և անվանել դրանք:
  2. Էթիլենի մոլեկուլում ածխածնի ատոմների միջև ի՞նչ կապեր են առկա, և ո՞րն է դրանց տարբերությունը:

5.Հաշվեք ածխածնի զանգվածային բաժինը մեթանում և բութանում: Դրանցից ո՞րը կայրվի ավելի մաքուր բոցով և ինչու՞:

6.Քանի՞ լիտր թթվածին կպահանջվի մեկական լիտր բութանի և մեթանի այրման համար:

  1. Գտեք ածխածնի և ջրածնի զանգվածային բաժինները ցիկլոպրոպանում և ցիկլոհեքսանում: Նկատու՞մ եք, արդյոք նույն օրինաչափությունը, ինչպիսին կար ալկանների հոմոլոգիական շարքում, թե ոչ:
  2. Ինչպիսի՞ բոցով է այրվում էթիլենը: Հաշվեք ածխածնի և ջրածնի զանգվածային բաժինները մեթանի և էթիլենի մոլեկուլներում: Ի՞նչ եզրակացություն կարող եք անել:
  3. Ո՞րն է ալկինների ընդհանուր բանաձևը.

ա) CnH2n-6

բ) CnH2n-2

գ) CnH2n+2

դ) CnH2n

Ընդհանուր բանաձևն օգտագործելով գրել ալկինների հոմոլոգիական շարքը:

10.Օդից թեթև, թե ծանր է ացետիլենը և քանի՞ անգամ:

  1. Գրեք С5Η8 ընդհանուր բանաձևն ունեցող միացությունների բոլոր հնարավոր իզոմերները (նաև ացետիլենային շարքի )և անվանեք դրանք միջազգային անվանակարգությամբ:
  2. Որոշել 1.4գ/մլ խտություն ունեցող սահմանային միատոմ սպիրտի բանաձև, եթե այդ սպիրտից 37մլ ջրազրկելիս ստացվում է 39,2գ զանգվածով ալկեն:
  3. Քանի՞ լիտր և քանի՞ մոլ ջրածին կառաջանա 1 մոլ մեթանոլը նատրիումի հետ փոխազդելիս: Գրեք նատրիումի մեթիլատի ստացման ռեակցիայի հավասարումը և հաշվարկ կատարեք:

14.Հաստատե՛ք համապատասխանություն ածխաջրածինների դասի և նրա մոլեկուլում բազմակի կապերի թվի հետ.

 

 

Խնդիրների լուծումները ՄՄԿ ծրագրով երկրորդ կուրսի ուսանողները,  մինչև 30.04.2020թ., պետք ուղարկեն  ruzanna.hakobyan17@gmail.com  հասցեով, գրելով խմբի համարը և Անուն Ազգանունը:

[:]