[:hy]

Ապրիլի 24 -ը, յուրաքանչյուր հայի համար, յուրահատուկ օր է. յուրաքանչյուրը՝ յուրովի, այդ օրը հաղորդակցվում է մեր միլիոնավոր նահատակների հետ։ Պարույր Սևակն, իր “Եռաձայն պատարագում” ասում է.

Մեր… հայրենիքը մեզնից դատարկվեց:

Բայց… ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ

Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից:

Մե՛նք սպանվեցինք մեր հայրենիքում,

Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե՜ց…

Իմ կարծիքով, մեր լավագույն պատասխանը՝ հզոր, մեր ժողովրդի համար անվտանգ ու բարեկեցիկ կյանք ապահովող պետության կառուցումն է…

Շուշիի ազատագրումը և հաղթած պատերազմը այդ պատասխանի առաջին քայլն էր…

Հովհաննես Թոքմաջյան, ՇՏՀ ռեկտոր

[:]