[:hy]

Այսօր, Տ83 խմբում, «Կիրառական մեխանիկա» առարկայից,  գիտելիքների միջանկյալ առցանց ստուգում է իրականացրել դոցենտ Նորիկ Արևշատյանը.

-Ստուգման արդյունքները մտահոգիչ են,- ռեկտոր Թոքմաջյանին, ստուգման արդյունքների մասին ասել է դոցենտ Արևշատյանը,- Տ83 խմբում սովորող 7 ուսանողներից, առցանց դասերին ակտիվորեն մասնակցում են աղջիկները՝ Մարթա Խալապյանը և Աննա Մուսայելյանը, ովքեր կարողացան հաջողությամբ հաղթահարել միջանկյալ ստուգման փուլը: Իսկ տղաները, ովքեր գրեթե չեն հաճախում առցանց դասերին՝ Գրիգոր Դանիելյանը, Սամվել Հովհաննիսյանը, Հարութ Խասապետյանը, Նվեր Մուսայելյանը և  Հովհաննես Բաղրյանը , եթե այսօր լիներ քննությունը, կստանային անբավարար: Ամեն դեպքում, նրանց հնարավորություն եմ տվել շտկել իրավիճակը՝ պայմանականորեն գնահատելով: Սակայն դա նրանց կարող է հաջողվել միայն այն դեպքում, եթե այսուհետ, առանց բացակայությունների մասնակցեն առցանց բոլոր դասախոսություններին և սովորեն համալսարանի կայքում տեղադրված  այս առարկայի նյութերը:

Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, համապատասխան հանձնարարական է տվել դեկան Ռ. Հակոբյանին և ուսումնական մասի պետ Թ. Գրիգորյանին, հսկողության տակ վերցնել վերը նշված ուսանողների հաճախելիության հարցը և իրականացնել անհրաժեշտ քայլեր իրավիճակը շտկելու համար:

-Ոչ-ոք չի կարող առանց համապատասխան նվազագույն գիտելիքների առկայության քննություն կամ ստուգարք հանձնել, եթե շարունակի ցուցաբերել անտարբերության դրսևորումներ ու ծուլություն: Ներկա ճգնաժամային իրավիճակում, առանձնահատուկ խիստ ենք լինելու բոլոր այդպիսի դեպքերի նկատմամբ,- ասել է ռեկտոր Թոքմաջյանը:

Ուսումնական մաս

 

[:]