[:hy]

Ապրիլի քսանհինգը թեև շաբաթ օր է, սակայն Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Ավետիսյանի “Անտենաներ” դասախոսությանը մասնակցում էին ոչ միայն համապատասխան խմբի բոլոր ուսանողներն, այլև համալսարանի շատ դասախոսներ։

Արցախի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս ինժեներական ուղղության զարգացման համար, որով ապահովվում է երկրի օդային տարածքի, ինչպես նաև հակառակորդի ցամաքային տեխնիկայի տեխաշարժերի մոնիտորինգը, համալսարանում առաջին անհրաժեշտ քայլերն են իրականացվում։ 

Այս ուղղությամբ, ուսանողներն առաջիկա փորձուսուցումը կանցնեն Երևանի կապի միջոցների ինստիտուտում՝ կորոնավիրուսի վարակի հետ կապված սահմանափակումներն ավարտվելուց անմիջապես հետո։

Ռուզաննա Հակոբյան

Տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան

[:]