[:en]

Due to the threat of spreading the pandemic Covid19, the third Student Conference of Shushi University of Technology started online on April 27    attended by 60 participants on the first day of opening.

Rector of the University Hovhannes Tokmajyan congratulated the participants on the occasion: “Life dictates its terms and we have to accustom to them willingly or not thus trying to find solutions and go on. In non-standard conditions we must have non-standard solutions so that in different situations we can organize our work in a non-traditional way further on”- H. Tokmajyan said.

The second-year master student of the specialty of Agribusiness of Shushi University of Technology Liza Martirosyan defended her thesis on the topic of “The study of gender statistics of the Republic of Artsakh” and the second-year master student of the specialty of “Information Technology” Aram Nurijanyan presented his thesis entitled “Operation of function library in JavaScript for implementing windows interface”.

The third Student Conference of Shushi University of Technology will continue on April 28 in subgroup sessions respectively in online auditory. Let us inform you that students from Armenian higher educational institutions will also participate in the conference.

Narek Sahakyan

[:hy]

Համավարակի տարածման վտանգով պայմանավորված՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական երրորդ գիտաժողովն ապրիլի 27-ին մեկնարկել է հեռավար եղանակով, որի առաջին փուլի աշխատանքներին առցանց միացել է 60 մասնակից:

Գիտաժողովի բացման կապակցությամբ մասնակիցներին շնորհավորել է բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը. «Կյանքը թելադրում է իր պայմանները, և մենք համակերպվելով դրան, պետք է լուծումներ գտնենք և առաջ գնանք: Ոչ ստանդարտ պայմաններում պետք է ունենանք ոչ ստանդարտ լուծումներ, որպեսզի հետագայում տարբեր իրավիճակներում կարողանանք նաև ոչ ավանդական ձևով կազմակերպել մեր աշխատանքը»,-նշել է Հ. Թոքմաջյանը:

«Արցախի Հանրապետության գենդերային վիճակագրության ուսումնասիրություն» թեմայով զեկույցով հանդես է եկել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոբիզնես» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Լիզա Մաթևոսյանը, իսկ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Արամ Նուրիջանյանը ներկայացրել է «Պատուհանային ինտերֆեյսի իրականացման համար գործառույթների գրադարանի մշակում JavaScript լեզվով» աշխատանքը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական երրորդ գիտաժողովն ապրիլի 28-ին կշարունակվի ենթախմբերով՝ համապատասխանաբար առցանց լսարաններում: Տեղեկացնենք, որ գիտաժողովին նաև հայաստանյան բուհերի ուսանողներ կմասնակցեն:

Նարեկ Սահակյան

[:]