[:hy]
Արտակարգ իրավիճակի պայմաններում ենք մենք այսօր նշում աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը:
Այս օրը նշվում է աշխարհի ավելի քան հարյուր պետություններում: Մայիսի 1-ին մեծարվում են աշխատանքի վետերանները, խրախուսվում են բոլոր նրանք, ովքեր ապահովում են մարդկության գոյատևման ու զարգացման բնականոն ընթացքը:
Սակայն 2020թ. մայիսի 1-ը, միանգամայն այլ է. կորոնավիրուսի պայմաններում այսօր պարալիզացված է գրեթե ողջ աշխարհը, չեն աշխատում գործարանները, ֆաբրիկաները, կրթական հաստատությունները, կազմալուծման եզրին է քաղաքացիական ավիացիան… և այսօր արդեն բոլորին պարզ է, որ աշխարհը կորոնավիրուսից հետո միանգամայն այլ է լինելու… ու այստեղ ամենակարևորը դառնալու է աշխատանքի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վերաիմաստավորումը՝ եթե նախկինում աշխատանքը, որպես կանոն, համարվում էր պարտականություն, ապա այսուհետ, մարդկության գերակշիռ մասի համար, այն համարվելու է որպես ԳԵՐԱԳՈՒՅՆ ՇՆՈՐՀ …
Շնորհավորում եմ բոլորին աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ…
Հովհաննես Թոքմաջյան, ՇՏՀ ռեկտոր
[:]