[:hy]
ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ.
Եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունները, տեսասահիկները և թվային նկարները, լուսանկարները, մոնտաժները կտեղադրվեն համալսարանի կայքում ևՖԲ էջում:
ՄՄԿ և բակալավրի խմբերի որոշմամբ համալսարանի ՖԲ էջում կարող են տեղադրվել պատերազմին մասնակցած հարազատի լուսանկար, որևէ հետաքրքիր իրի լուսանկար կամ փաստաթուղթ, նամակ, ուշագրավ գրառում, արտասանություն, երգ և այլն:
Գեղարվեստական արտասանությունների ու թեմատիկ երգերի առցանց մրցույթ՝ էլեկտրոնային լսարանում, ժյուրիի ներգրավմամբ:
Շախմատից և շաշկուց խնդիրների լուծման մրցույթ՝ համալսարանի բոլոր ուսանողների համար:
Բակալավրի ուսանողների համար առցանց վիկտորինայի կազմակերպում՝ «Հաղթանակների մայիսը» խորագրով: Թիմերը կարող են ձևավորվել ըստ կուրսերի կամ ֆակուլտետների: Կարող են մասնակցել նաև այլ բուհերի ուսանողները:
Բուհերի թիմերի միջև բրեյն ռինգ:
Յուրաքանչյուր ուսանող կարող է իր ՖԲ էջում հրապարակել պատերազմի մասնակից իր հարազատի լուսանկարը համապատասխան տեղեկատվական գրառմամբ (իմ պապը կամ հայրը մասնակցել է պատերազմին, անցել է հետևյալ մարտական ուղին, պարգևները) և դրա հղումն ուղարկել համալսարանի ՖԲ էջ:
ԽՐԱԽՈՒՍՈՒՄ
Ամենաշատ հավանումների արժանացած և տարածում գտած, առանձնահատուկ և բարձրարժեք հրապարակումների հեղինակները կխրախուսվեն:
Հաղթողները որոշվում են բաց քվեարկությամբ՝ ուսանողների կողմից (քվեարկությունը կկազմակերպվի ժյուրիի կողմից):
Շախմատից և շաշկուց խնդիրների լուծման մրցույթի մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կխրախուսվեն:
ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՌԱՏՈՆԻՆ
Մայիսի 9-ին ժամը 15.00-ին ZOOM համահամալսարանական հարթակում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և վարչակազմի մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում «Եռատոնի խորհուրդը» թեմայով:
Զեկուցող՝ ՇՏՀ ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյան
Ստեղծագործական շարադրությունների և մյուս մրցույթների արդյունքների ամփոփումը, ժյուրիի գնահատականների ընդհանրացումը, պարգևատրումների մասին որոշման տեքստի հրապարակումը կկատրվի մինչև 2020թ. մայիսի 19-ը:
Կազմկոմիտեի նախագահ՝ պ.գ.թ., դոցենտ, ՇՏՀ ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյան
[:]