[:hy]

2020 թ. մայիսի 7-ին, ժամը 16.00-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի համահամալսարանական ZOOM հարթակում (http://shushitech.am/ ZOOM.US հեռավար ուսուցման հարթակ, գաղտնաբառ՝ 2015), տեղի կունենա առցանց վիկտորինա՝ նվիրված  Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյա հոբելյանին, Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձին և Արցախի պաշտպանության բանակի օրվան: Բոլոր ուսանողներին հրավիրում ենք ակտիվ մասնակցություն ունենալ: Եռատոնի թեմատիկայով հարցերին ճիշտ պատասխանած լավագույն մասնակիցները կընդգրկվեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի թիմի կազմում և կմասնակցեն մայիսի 8-ին, ժամը 20.00-ին համահամալսարանական  ZOOM  հարթակում նախատեսված միջբուհական բրեյն ռինգին: Նախատեսված են նաև խրախուսման այլ ձևեր:

Կազմկոմիտեի նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյան

[:]