[:hy]
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի էկոնոմիկայի և կառավարման ամբիոնը, ս.թ. մայիսի 6-ին կազմակերպել էր կլոր սեղան՝ Արցախի տնտեսության զարգացման հիմնախնդիրները թեմայով: Քննարկմանը մասնակցում էին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Ներսիսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Անուշավան Մակարյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանը, ԱՀ ՍԱ ծառայության ղեկավար Արթուր Ներսիսյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, հրավիրված այլ մասնակիցներ:
Կլոր սեղանը վարում էր ավարտական կուրսի մագիստրանտ Լիզա Մաթևոսյանը:
Կլոր սեղանի մասնակիցները , աշխարհում ստեղծված ճգնաժամային պայմաններում, քննարկեցին Հայաստանի և Արցախի տնտեսույան զարգացման հնարավորությունները: Առանձնահատուկ կարևորվեց գյուղատնտեսության և կրթագիտական ոլորտների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, առաջարկվեց կարևորել տարբեր ստատափների մշակումը, անհապաղ ստեղծել “Բուհ-մասնավոր սեկտոր” գործուն կապեր, ինչը հնարավորություն կտա առևտրայինացնել գիտակրթական ոլորտի մշակումները:
Կլոր սեղանին կհաջորդեն լոկալ քննարկումներ, որոնք ուսանողներին հնարավորություն կնձեռնեն Հայաստանի և Արցախի առաջատար մասնագետների հետ քննարկել կոնկրետ խնդիրներ:
Տեսանյութն՝ այստեղ
Սուսաննա Ավետիսյան
ՇՏՀ ամբիոնի վարիչ, տնտ.թեկնածու, դոցենտ,
[:]