[:hy]

Եթե հետադարձ հայացք ենք նետում դեպի անցյալ, տեսնում ենք, որքան օրհնված ազգ ենք։

Ինչ դժվար կյանքի ուղի ենք անեցել և միշտ էլ՝ հաղթանակած ենք դուրս եկել։

Հայը ձգտելով ազատության ու անկախության, միշտ էլ պայքարել է այդ գաղափարի համար։ Հայ մարտիը դեռ վաղնջական դարերում գիտակցել է իր առաքելությունը մարտի դաշտ գնալիս․ «Կամ վահանը ձեռքին կգա տուն, կամ՝ վահանի վրա»։

Եվ իրոք մենք հաղթանակներ ենք կերտել, հողին հանձնելով բազմաթիվ իմացյալ մահով նահատակված քաջեր, սակայն հերթական անգամ թշնամին համոզվեց, որ հայը անկոտրում կամք ունի և որակը քանակի մեջ չէ, այլ հայրենի հողը ամեն կերպ ազատագրելու նպատակի մեջ։ ԵՎ այս վերջին պատերազմի ժամանակ, երբ Արցախի լինել չլինելու հարցն էր, թշնամին հասկացավ, որ անզոր է, քանի որ ամեն ընտանիք իր ավանդը ներդրեց սպասված անկախությունը ձեռք բերելու համար։

Երբ 26 տարի առաջ «Հարսանիք լեռներում» օպերացիան հաջողություն ունեցավ, ազատագրվեց Շուշին։ Եվ այդ իսկ պահից մայիսի 9-ը մի այլ լուսավոր ու պայծառ ապագայի կերտման խորհրդանիշ դարձավ։ Մինչ այդ, նշում էինք միայն Հայրենական պատերազմի հաղթանակը, որտեղ կռվել էին բազմաթիվ հայազգի հերոսներ, իսկ հիմա մայիսի 9-ը եռատոն է։ 

Այդ օրը նաև մեր հզոր բանակի ստեղծման տարեդարձն է։

Հայն, ի վերուստ, ընտրյալ ազգ լինելով եղել է, կա ու պիտի լինի, որովհետև հայ մայրերը, անկախ դարաշրջանից, միայն հերոսներ են ծնում։ Եվ թող մեր թշնամիները դաս քաղեն իրենց անցած պարտություններից և լուռ նստեն տեղները։ Քանզի Աստծո ընտրյալ ազգին հնարավոր չէ բնաջնջել։ Թեկուզ մնա մեկ հայ․ ցորենի հասկի նման հազար սերունդ կտա։                                         

Մայիս եկավ հաղթանակ բերեց,
Ազատ ու անկախ հայրենիք կերտեց,
Արյունոտ հողից ծաղիկներ բացվեց,
Մեր հերոսների բույրը շաղ տվեց։

* * *
Շուշի քաղաքի “Հարսանիք լեռում”
Հայոց քաջերի երգը սավառնեց,
Բազում որբացած հայ օջախներում,
Մեծ հաղթանակի ձոնը տարածվեց։

* * *
Եվ ընկածների կենացն են խմում,
Անուն  առ անուն մեկ-մեկ թվարկում,
Իզուր  չեն մեռել հայորդիքը քաջ,
Մայիս  են տվել մեզ հաղթանակած

Բաբկեն Նվերի Բաղդասարյան

ՇՏՀի գյուղատնտեսական ֆակուլտետի ԳՔ95 խմբի ուսանող

[:]