[:hy]

Մարդիկ պարզ ու բարի աչքերով են  նայում  աշխարհին։ Նրանք ապրում եմ խաղաղ և պատերազմում ՝ խաղաղ ապրելու համար։ Նրանց մի մասնիկն  է նաև   հայը, ով դարերից ի վեր պատերազմում է. Հայկ Նահապետը՝ ապրելու , արցախյան պատերազմի հերոսները՝ անկախության , իսկ ապրիլյան պատերազմի հերոսները՝ խաղաղության համար։ Հայը ունեցել է ոչ միայն կորստաբեր ,այլ նաև հաղթանակած պատերազմ, որի վառ ապացույցն է Սարդարապատի ճակատամարտը, ինչպես նաև արցախյան պատերազմը։ Չեմ կարող վկայի խոսքերով պատմել տասնամյակներ առաջ եղած պատերազմը (քանի որ չեմ ապրել այդ ժամանակաշրջանը), բայց կարող եմ այն ներկայացնել հայրիկիս աչքերով, ով այդ ժամանակ լինելով 18 ամյա մի պատանի , իր ավագ եղբոր ուղեկցությամբ գնաց հայրենիքը պաշտպանելու։ Չեմ կարող պատկերացնել տատիկիս կարոտով լցված աչքերը՝ իր պատերազմ գնացող 2 որդիներին ճանապարհելիս։ Այդ նույն վիճակում էր գտնվում մայրս, այն ժամանակ , երբ իր 2 որդիները ծառայում էին հայոց բանակում։ Եվ ահա որդիք վերադարձան, իսկ շատերը անմահացան պատերազմում, լույսի անմար ճրագի ներքո։

Ապրիլյան պատերազմի օրերին մեր գյուղը լցված էր տարբեր բնակավայրերից (Մարտակերտից և նրա հարակից գյուղերից ) եկած մարդկանցով, որոնց աչքերում վախի ու կորստի հետ մեկտեղվել էր հող չզիջելու, հայրենիք չլքելու գաղափարը ։ Այս ամենը գրի առնելով մեկ տեղ հիշում եմ, երբ նրանք պատմում են, թե ինչպես են ադրբեջանցիները ռմբակոծել Մարտակերտը և նրանք ստիպված թողել են  իրենց հարազատ քաղաքը։ Բայց ապրիլյան պատերազմը չի ավարտվում այդ 4 օրերին եղած մարտով , այն շարունակվում է մինչև օրս։ Մենք ամեն օր լսում ենք , որ հակառակորդը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը և դրա արդյունքում տուժում են անմեղ մարդիկ։ Բայց ինչո՞ւ ենք այդ ամենի վրա աչք փակում, ինչո՞ւ չենք տալիս մի արժանի հակահարված.

Լռության արդյունքում էլ առաջանում է պատերազմը։Ո՜վ հայ ժողովուրդ, միթե՞ քո ճակատագիրը միայն պատերազմն է։Միթե՞ չենք տեսնի աշխարհի բոլոր ազգերին  խաղաղված։ Բոլորի լայն սրտերի մեջ միակ աղոթքն է  խաղաղությունը՝ իրենց զինվորի համար։ Ես նույնպես իմ զինվոր եղբայրների համար աղոթել, և աղոթում եմ միայն ու միայն  խաղաղություն, թող մարդու հավատը խաղաղության համար չմարի և մե՛ր խաղաղ ապագան ընդառաջի մեզ։ Սակայն պիտի գիտակցենք, որ խաղաղություն կերտելու համար, պիտի միշտ պատրաս լինենք պատերազմի….

 Թող երկնքում ճախրեն աղավնիները, իսկ  մենք  կբարձրացնենք մեր խաչը և կասենք.- վե՛րջ պատերազմին։

                                                     Լիլիթ Մխիթարի Պողոսյան

                    ՇՏՀ, ՄՄԿ, Տեղեկատվական տեխնոլոգիա | կուրս

[:]