[:hy]

 Ապրիլ… Մայիս… երկու գարնանային պայծառ ամիս բայց, որքան ապրիլը ցավ ու սուգ բերեց հայի համար, այնքան էլ մայիսը հաղթանակով պսակեց հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը: Բա՛վ է, լռելուն ու խոնարհվելուն, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Ահա սա է գոյատևման գրավականը: 1988-ին մենք չլռեցի՛նք, բռու՛նցք դարձանք և մա՛յր կանչեցինք: Արյունարբու ոսոխը տզրուկի նման կպած պոկ չէր գալիս մեզնից: Աշխարհի բոլոր ծագերից հայորդիները մի մարդու պես ոտքի ելան և Արցախն ազատեցին ազերիների ճանկերից:

Մայիս… հաղթանակների ամիս: Հայկական տոնացույցի ամենակարևոր ու ամենանվիրական օրերից մեկը մայիսի 9-ն է: Սա տոն է յուրաքանչյուր հայի համար, քանզի մայիսի 9-ը բաղձալի հաղթանակի օրն է: Հաղթանակ, որ կերտվեց բազմաթիվ անձնվեր հայորդիների արյան գնով, հաղթանակ, որ հիմնավոր դարձավ Արցախի լուսավոր ապագայի վեհ գործին: Մեր գոյատևման երաշխիքը, ինչպես ցույց է տվել մեր անցած ուղին, հզոր բանակն է՝ մայիսյան հաղթանակների միակ ու հարատև երաշխավորը: Թուրքը զորեղ է տկարի և քնած մարդու առաջ, իսկ այնտեղ՝ որտեղ հանդիպում է ինքնապաշտպանության,  հետ է ընկրկում վախկոտ շան նման:

Քնած մարդուն կացնահարվածից սպասելի է միայն ծերունիների ականջ կտրելը, երիտասարդին գլխատելը և ցույց դնելը ի տես բոլորի: Այդ իսկ պատճառով մեր բանակը պետք է ավելի զգոն լինի, պատրաստ դիմակայելու իրեն նետված մարտահրավերներին: Մայիսի 9-ը Շուշիի փայլուն հաղթանակը արձանագրեց, որ մեր հայրենիքի պաշտպանությունը վստահելի ու   հուսալի ձեռքերում է և մեր անկախությունն անվիճարկելի:

Մենք զենք չունեինք, կռվեցինք նրանց իսկ զենքով, նրանց իսկ դեմ: Իսկ այժմ ունենք հզոր բանակ, համալրված բազմաթիվ զինտեխնիկայով: Իր ստեղծման օրից Հայոց բանակի անխորտակ նավը ալեծածան ու խռովահույզ օվկիանների փոթորկուն ալիքները ճեղքելով հասել է 21-րդ դարի ալեկոծ նավահանգիստը, որ իրեն նետված մարտահրավերներին շանթեր բեկանի:

21-րդ դարի մարտահրավերներին, ինչ խոսք, մեր բանակը շանթեր բեկանեց, երբ 2016թ. ապրիլին պատերազմ ասվածը նորից բախեց Արցախի դարավոր դարպասը: 1915թ. ապրիլն էին ուզում կրկնել մեր գլխին, կարծում էին ապրիլ է պետք, որ ձյուն մաղվի հայի գլխին: Գողեգող մտան և մարդկանց մորթելով առաջ շարժվեցին: Ապիկար թուրքը նորից ցանկացավ իր մագիլները խրել հայկական հողում, ապականել հայկական ամեն ինչ, իրեն հայոց երկրի տերն զգալ: Բայց հզոր էր Հայոց բանակը, հզոր էր հայ զինվորի բանակի ուժը: Շուշին ազատագրողները չընկրկեցին ոչ մի խոչընդոտի առաջ: Իր մարտական բարձր պատրաստվածության ու քաջազուն տղաների շնորհիվ, շատ կարճ ժամանակահատվածում կասեցվեց թշնամու ոտնձգությունն ու զսպաշապիկ հագցրին անիրավ թուրքին: Իսկ մենք՝ հայերս, ծանոթ լինելով մեր թշնամու խարդախ ոտնձգություններին ու մոգոնած խելահեղություններին, դարձանք ավելի սթափ և եզրագծեցինք մեր ժամանակաշրջանի բարդ իրադարձություններից բխող ազգային ազատագրական պայքարի ճշմարիտ ուղին. ուղի, որ կերտում է հայի հավերժության ճանապարհը:

Մայիսյան եռատոնը մեր հավերժությունն է… Արցախի հարատև անկախության համար գլուխ ենք խոնարհում Հայոց բանակի զինվորի, պարոնայք սպաների, Արցախյան շարժման առաջին իսկ օրից Հայոց հինավուրց հողում զոհված ազատամարտիկների, վիրավորների հաշմանդամների, մերօրյա հերոսների, այսօր մեր խաղաղ քունն ապահովող սահմանում կանգնած զինվորի առաջ:

Մենք ուսուցանվում ենք այնպիսի մթնոլորտում, ուր իշխում է սերն առ հայրենիք, թևածում է հույսն ու հավատը լուսավոր ապագայի:

Փա՜ռք մայիսյան հաղթանականերին, հաղթանակ պարգևող զինվորին, զինվոր ծնող մայրերին և հայ ժողովրդին: Խաղաղ մայրամուտ և արևաշող լուսաբաց Արցախ աշխարհին:

Անգելինա Ավանեսյան

ՄՄԿ համակարգի  «Գյուղատնտեսագիտություն» 

մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի

[:]