[:hy]
Շուշիի տեխնոլոգիական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների համագործակցությամբ ապրիլի 30-ից մինչև մայիսի 14-ը երեք փուլով կազմակերպվել է Հայաստան-Արցախ Zoom կամուրջ, որի ընթացքում անց է կացվել «Գյուղատնտեսությունն այսօր» խորագրով վեբինար- քննարկումների շարք:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի մասնագետ Թամարա Դանիելյանն ասել է, որ վեբինար-քննարկումներին երկու բուհերից մասնակցել են պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ` ընդհանուր առմամբ 100 պատվիրակ:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի մասնագետ Թամարա Դանիելյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք փորձել են ընտրել արդիական թեմաներ՝ հաշվի առնելով ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի առաջարկությունները և ուսանողների հետաքրքրությունները:
«Մեր նպատակն էր համաճարակային իրավիճակը վերածել ուսանելու ուրույն հնարավորության՝ կրթելու և կրթվելու նոր ֆորմատով: Բարձրաձայնել ենք մասնագիտկան մի շարք խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ եղել են տարբեր առաջարկներ: Հուսով ենք, որ նման քննարկումները կստեղծեն նոր հարթակ, որտեղ համատեղ ուժերով կկարողանանք գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերը վեր հանել և նախանշել հետագա անելիքները»,-մասնավորապես ասել է Թ. Դանիելյանը:
Տեղեկացնենք, որ վեբինար-քննարկումներին մասնակցում էին նաև ԱՀ նորընտիր նախագահ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և նույն բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը։
Աղբյուրն այստեղ
[:]