[:hy]
2020թ. մայիսի 19-ին տեղի ունեցավ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի “Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում“ և “Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ“ մասնագիտությունների 5-րդ կուրսերի ամփոփիչ ատեստավորումը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր՝ տ.գ.թ., ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ Եվգենյա Ռազմիկի Հայրիյանը,
Անդամները`
- Առաքելյան Արմանուշ Ալեքսանդրի- Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ. դոցենտ
- Ավետիսյան Սուսան Աբկարի- Էկոնոմիկայի և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ. դոցենտ
- Հարությունյան Լուսինե Յուրիկի- էկոնոմիկայի և կառավարման ամբիոնի ավագ դասախոս
- Ավագյան Ռոզա Յուրիի- էկոնոմիկայի և կառավարման ամբիոնի ավագ դասախոս
- Աղասարյան Լ.- ՀԱԱՀ,տ.գ.թ.դոցենտ
- Հարությույան Բելա Ռաֆիկի- ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության և գիտության բաժնի առաջատար մասնագետ
Ամփոփիչ ատեսատվորմանը “Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում” մասնագիտության մասնակցած 20 շրջանավարտներից տասը դիպլոմային աշխատանքի պաշտպանության արդյունքում ստացել են գերազանց գնահատական, հինգը՝ լավ, հինգը՝ բավարար, իսկ “Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ” մասնագիտության 13 շրջանավարտներից ութը դիպլոմային աշխատանքի պաշտպանության արդյունքում ստացել են գերազանց գնահատական, երեքը՝ լավ, երկուսը՝ բավարար:
ՇՏՀ հրատարակչության, լրատվության և հասարակության հետ կապերի բաժին
[:]