[:hy]
2020թ. մայիսի 20-ին տեղի ունեցավ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի “Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում“ մասնագիտության 5-րդ կուրսի ամփոփիչ ատեստավորումը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր՝ տ.գ.թ., ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ Եվգենյա Ռազմիկի Հայրիյանը,
Անդամները`
- Առաքելյան Արմանուշ Ալեքսանդրի- Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ. դոցենտ
- Ավետիսյան Սուսան Աբկարի- Էկոնոմիկայի և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ. դոցենտ
- Շամխալովա Էլինա Սերգեյի – էկոնոմիկայի և կառավարման ամբիոնի ավագ դասախոս
- Աղասարյան Լ.- ՀԱԱՀ,տ.գ.թ.դոցենտ
- Հարությույան Բելա Ռաֆիկի- ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության և գիտության բաժնի առաջատար մասնագետ
Ամփոփիչ ատեսատվորմանը “Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում“ մասնագիտության մասնակցած 22 շրջանավարտներից տասնմեկը դիպլոմային աշխատանքի պաշտպանության արդյունքում ստացել են գերազանց գնահատական, յոթը՝ լավ, չորսը՝ բավարար:
Տեսանյութն՝ այստեղ
ՇՏՀ հրատարակչության, լրատվության և հասարակության հետ կապերի բաժին
[:]