[:en]
Vice – Rector of Academic Affairs of Shushi University of Technology, Chair in act of Information Technologies and Natural Sciences Robert Harutyunyan reported on basics of teaching Mathematics at the university on May 18, 2020. According to him, the students do not have the elementary knowledge of Mathematics that they should have received at school and it is impossible to fill that gap at the university in the short period of time. Using the latest methods of Information Technology, steps are being taken to teach students the courses that had been missed at school and the courses which are compulsory at the university. However, some professors as well as students are indifferent to the significance of the issue.
Rector H. V. Tokmajyan asked if students do not have elementary knowledge of mathematics, how they can master higher Mathematics and why the lecturers take more complicated courses without teaching the basics, knowing beforehand that those courses will not be mastered by the students. R. Harutyunyan answered that they are guided by the stated academic programs. The reporter also provided answers to other questions that were considered unjustified by the Rector.
Rectorate concluded to instruct R. Harutyunyan, Chair in act of Information Technology and Natural Sciences, to pass fastened quizzes within three days in all groups of full part baccalaureate and college students with the support of those lecturers who teach “Mathematics” and course masters and to submit a report to Rectorate.
Rectorate
[:hy]
2020թ. մայիսի 18-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորատում մաթեմատիկայի դասավանդման խնդիրների մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտական առարկաների» ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Ռ.Հարությունյանը նշեց, որ ուսանողները մաթեմատիկայի տարրական այն գիտելիքները, որ պետք է դպրոցում ստանային, չունեն և այդ բացը կարճ ժամկետում լրացնելը անհնար է: Օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն մեթոդները, քայլեր են ձեռնարկվում ուսանողներին սովորեցնել, և` նախկինում բաց թողնվածը, և` բուհում նախատեսված դասընթացները: Սակայն, որոշ դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ, անտարբերություն են ցուցաբերում խնդրի կարևորության նկատմամբ:
Ռեկտոր՝ Հ.Վ. Թոքմաջյանը հարցրեց. եթե ուսանողները չեն տիրապետում մաթեմատիկայի տարրական գիտելիքներին, ինչպե՞ս կարող են յուրացնել բարձրագույն մաթեմատիկան և ինչու՞ առանց հիմքերը սովորեցնելու, անցնում եք առավել բարդ դասընթացներ, նախապես իմանալով, որ դրանք չեն յուրացվելու: Ռ.Հարությունյանը պատասխանեց, որ իրենք առաջնորդվում են հաստատված ծրագրերով: Զեկուցողը ներկայացրեց նաև հնչեցված այլ հարցերի պատասխաններ, որոնք հարցատուի կողմից գնահատվեց ոչ հիմնավոր:
Ռեկտորատը որոշեց հանձնարարել «Տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտական առարկաների» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ռ.Հարությունյանին, «Մաթեմատիկա» առարկան դասավանդող դասախոսների միջոցով և կուրսղեկների օժանդակությամբ եռօրյա ժամկետում ապահովել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության և բակալավրի առկա ուսուցման համակարգի բոլոր խմբերում մաթեմատիկայի տարրական գիտելիքների արագացված ստուգումներ և արդյունքները ներկայացնել ռեկտորատ:
Ռեկտորատ
Տեսանյութն՝ այստեղ
[:]