[:hy]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մայիսի 26-ի հրամանագրով Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն ու դասախոսները շնորհավորում են նորանշանակ նախարարին և պատրաստ են սատարել նրան, ոլորտում սպասվող, ԱՀ իշխանությունների հավակնոտ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։

Արցախը բոլոր հնարավորություններն ունի դառնալու ուսումնագիտական հզոր կենտրոն։Եվ Դուք, տիկին նախարար, ինչպես և մենք, բոլոր հիմքերն ունենք հավատալու դրան։ 

Եվ մենք դա միասին անելու ենք…

Հովհաննես Թոքմաջյան

ՇՏՀ ռեկտոր

[:]