[:hy]
Ինչպես արդեն հաղորդել ենք, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում փորձարկվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Սամվել Սամվելի Գրիգորյանի գիտական դպրոցի կողմից ստեղծված պոլիմերահանքային նյութի օգտագործման ազդեցությունն, աշնանացան ցորենի աճի զարգացման և բերքատվության վրա։
Հետազոտությունն իրականացվում է Մոսկվայի Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնագետների հետ համատեղ:
Փորձերը դրվել են աշնանացան ցորենի “Կրասնադարսկայա 99” սորտի վրա: Ուսումնասիրվել են հետևյալ տարբերակները՝
- Առանց պոլիմերահանքային նյութի և պարարտացման (ստուգիչ),
- առանց պոլիմերահանքային նյութի, պարարտացված (P60N90),
- պարարտացված (P60N90), 10 սմ խորությամբ, տեղադրվել է 0,5սմ հաստությամբ պոլիմերահանքային նյութի շերտ,
- 10սմ խորությամբ, տեղադրվել է 0,5սմ հաստությամբ պոլիմերահանքային նյութի շերտ առանց պարարտացման:
Փորձերի ընթացքում կատարվել են ֆենոլոգիական դիտումներ և կենսամետրիկ չափումներ:
Ցանքը կատարվել է 2019թ. հոկտեմբերի 5-ին, 5 մլն. ծլունակ հատիկի հաշվով: Լրիվ ծլման փուլում հաշվարկվել է ծլման բույսի քանակը՝ դաշտային ծլունակութունը որոշելու համար: Բույսերի քանակը հաշվարկվել է նաև ձմեռնամուտին և գարնանը բույսերի ձմեռնադիմացկունությունը որոշելու համար:

2020թ. մայիսի 15-ին կատարված չափումները (ըստ՝ բարձրության, սմ) բերված է նկ. 1-ում: Մայիսի 15-ին՝ պոլիմերահանքային նյութի կիրառման դեպքում, պարարտանյութի օգտագործման պայմաններում, կանաչ զանգվածի աճը ավելի է 10,4% -ով, իսկ առանց պարարտանյութի՝ 31,4%-ով: Պարարտացված և պոլիմերահանքային նյութի կիրառման պայմաններում, կանաչ զանգվածի աճը՝ առանց պոլիմերահանքային նյութի և առանց պարարտացման դեպքի համեման ավելի է 2,4 անգամ կամ 143%-ով: Հետազոտությունները շարունակվում են:

2020թ. հունիսի 9-ին կատարվել են կրկնակի չափումներ, որի արդյունքները բերված է նկ. 2-ում:
Հունիսի 9-ին՝ պոլիմերահանքային նյութի կիրառման դեպքում, պարարտանյութի օգտագործման պայմաններում, կանաչ զանգվածի աճը ավելի է 8,4% -ով, իսկ առանց պարարտանյութի՝ 13,3%-ով: Պարարտացված և պոլիմերահանքային նյութի կիրառման պայմաններում, կանաչ զանգվածի աճը՝ առանց պոլիմերահանքային նյութի և առանց պարարտացման դեպքի համեման ավելի է 50%-ով:
Հետազոտությունները շարունակվում են:
[:]