[:hy]Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհուրդը, ս.թ. հունիսի 28-ին և հուլիսի 11-ին, քննարկել և հաստատել է միջին մասնագիտական կրթության, բակալավրիատի և մագիստրատուրայի արդիականացված ուսումնական պլանները:
Գիտխորհրդի մեկ այլ որոշմամբ, շահագործման է ընդունվել Աջափնյակի ուսումնաարտադրական փորձադաշտի կաթիլային ոռոգման համակարգը և լաբորատոր մի շարք փորձասարքեր։
«Ղարաբաղյան հակամարտություն» առարկան, համալսարանում կդասավանդվի ֆակուլտատիվ հիմունքներով՝ շաբաթական 2 ժամ:
Գիտխորհուրդը քննարկել և ընդունել է մի շարք այլ որոշումներ:
Ա.Առաքելյան
գիտական քարտուղար, գ.գ.թ., դոցենտ
[:]