[:hy]Շուշիի տեխնոլոգիական համալսարանը դիմում է պատերազմի հետևանքով ՀՀ տարածքում ժամանակավորապես ապաստանած բուհի դասախոսներին՝ կապված Zoom առցանց հարթակով դասընթացները շարունակելու համար:

Տվյալ դասախոսները հնարավորինս արագ կարող են կապ հաստատել ՇՏՀ-ի համապատասխան ամբիոնների վարիչների հետ և քննարկել դասապրոցեսը վերականգնելու հետ կապված հարցերը:

Այն դասախոսները, ովքեր գտնվում են ք. Երևանում և ունեն տեխնիկական խնդիրներ, ՇՏՀ-ի երևանյան ներկայացուցչությունը նրանց կտրամադրի համակարգիչներ դասընթացների կազմակերպման համար:[:]