[:ru]Дорогие студенты, уважаемые преподаватели, сотрудники университета!

Вместе мы прошли тяжелый, но эффективный путь в 2016-2020 гг. Мы прошли этот путь достойно, достигнув неоспоримых успехов по ряду направлений. За эти годы университет получил определенное международное признание. Были созданы предпосылки для закрепления достигнутых в последние годы успехов и движения вперед. Однако война 2020г. нанесла нашей Родине тяжелый удар. Мы понесли невосполнимые потери. Тысячи людей – генофонд нашего народа, пожертвовали своей жизнью в борьбе за Родину. Делу защиты Родины отдали свои жизни также десятки студентов нашего университета. Я преклоняюсь перед светлой памятью всех жертв…

Война 2020 г. была разрушительной для нашего университета и в плане потери имущества, в том числе уникальных учебно-научных лабораторий. Под контролем врага остались наши корпуса и общежитие, расположенные в Шуши. В тяжелейшие дни ноября будущее нашего университета стало крайне туманным. Однако здравомыслящая часть коллектива университета нашла в себе силы возобновить занятия и двигаться вперед. В эти тяжелые дни руку помощи нам протянули депутаты НС Республики Арцах, мэр Степанакерта, школа № 2, Аграрный и Архитектурно-строительный университеты Армении. Исходя из сложившейся ситуации, наш Ученый совет, с целью восполнить пропущенные из-за войны занятия, продлил учебный процесс на месяц, до первого февраля. В настоящее время занятия проводятся как в Степанакерте, так и в Ереване. Эти работы координирует снискавшая благодарность университета Тамара Григорян. Ее работа достойна самой высокой оценки.

Уважаемые коллеги! В 2021г. нам придется кардинально перестроить наши действия. Мы должны найти эффективные решения и в условиях нового здания восстановить наши лаборатории и специализированные аудитории. В то же время все должны осознавать, что мы больше не можем терпеть низкое качество преподавания и студента, не стремящегося к учебе. Нас ждет тяжелый и решающий год. Итак, за дело… будем достойны памяти наших погибших соотечественников!

С НОВЫМ ГОДОМ И РОЖДЕСТВОМ!

Оганес Токмаджян

Ректор ШТУ

[:hy]Սիրելի ուսանողներ, հարգելի դասախոսներ, համալսարանի հարգարժան աշխատակիցներ.

Մենք միասին ծանր, բայց արդյունավետ ճանապարհ ենք անցել 2016-2020 թվականին: Մենք այդ ճանապարհն անցել ենք արժանապատվորեն՝ հասնելով անառարկելի հաջողությունների մի շարք ուղղություններով: Համալսարանն այս տարիներին ստացել է որոշակի միջազգային ճանաչում: Նախապայմաններ էին ստեղծվել առաջիկա տարիներին ձեռք բերված հաջողություններն ամրապնդելու և առաջ գնալու համար: Սակայն 2020թ. պատերազմը ծանր հարված հասցրեց մեր հայրենիքին: Մենք ունեցանք անվերականգնելի կորուստներ: Հայրենիքի համար պայքարում իրենց կյանքը զոհեցին հազարավոր մարդիկ՝ մեր ժողովրդի գենոֆոնդը: Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրաբերեցին նաև մեր համալսարանի տասնյակ ուսանողներ: Խոնհարվում եմ բոլոր զոհերի վառ հիշատակի առջև…

2020թ. պատերազմը մեր համալսարանի համար կործանարար նշանակություն ունեցավ նաև գույքի, այդ թվում՝ եզակի ուսումնագիտական լաբորատորիաների կորստի առումով: Թշնամու վերահսկողության տակ մնացին Շուշիում տեղակայված մեր մասնաշենքերն ու հանրակացարանը:  Նոյեմբերյան ծանրագույն օրերին մեր համալսարանի ապագան դարձավ խիստ մշուշոտ: Սակայն համալսարանի կոլեկտիվի առողջ մասն իր մեջ ուժ գտավ վերականգնել պարապմունքները և շարժվել առաջ: Այս ծանր օրերին մեզ աջակցության ձեռք մեկնեցին ԱՀ ԱԺ պատգամավորները, Ստեփանակերիտի քաղաքապետը, թիվ 2 դպրոցը, Հայաստանի ագրարային և ճարտարապետաշինարարական համալսարանները: Ելնելով ստեղծված իրավիճակից, մեր գիտխորհուրդը, պատերազմի պատճառով ունեցած պարապուրդները լրացնելու նպատակով, դասապրոցեսը երկարացրեց մեկ ամսով՝ մինչև փետրվարի մեկը: Ներկայումս ակտիվ պարապմունքներ են ընթանում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ՝ Երևանում: Այդ աշխատանքները համակարգում է մեր համալսարանի երախտավորներից Թամարա Գրիգորյանը: Նրա աշխատանքն արժանի է ամնաբարձր գնահատականի:

Հարգելի գործընկերներ. 2021թ. մենք ստիպված կլինենք արմատապես վերակառուցել մեր գործողությունները: Մենք պետք է գտնենք արդյունավետ լուծումներ  և նոր շենքային պայմաններում, վերականգնել մեր լաբորատորիաներն ու մասնագիտացված լսարանները: Միևնույն ժամանակ բոլորը պիտի գիտակցեն, որ մենք այլևս չենք կարող հանդուրժել դասավանդման ցածր որակ, ուսման նկատմամբ ձգտում չունեցող ուսանող: Մեզ ծանր և որոշիչ տարի է սպասվում: Ուրեմն ի գործ… արժանի լինենք մեր զոհված հայրենակիցների հիշատակին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Հովհաննես Թոքմաջյան

ՇՏՀ ռեկտոր

[:]