[:ru]Амбарцумян Ширак Мишаевич

Родился 1-ого мая 1997 г. в селе Гергер Мартунинского района.  Ширак Амбарцумян учился на 5-ом курсе ШТУ по специальности «Организация и управление перевозками и дорожным движением». С первых же дней войны участвовал в боевых действиях, был в разных местах и самоотверженно сражался.

15-ого октября 2020 г. в Гадруте при ударе беспилотника бросился спасать товарищей и погиб.

За заслуги перед Отечеством посмертно награжден медалью “За мужество”.

……………………………………………………………………………………………………

Газарян Арам Владимирович

Родился 24-ого октября 1997 г. в селе Тагавард Мартунинского района. Учился на 4-м курсе ШТУ по специальности «Организация и управление перевозками и дорожным движением». 27-ого сентября 2020 г., в первый же день войны, он отправился на передовую, в Джабраил. Своей храбростью воодушевлял товарищей по оружию. Увы, 1-ого октября погиб герой наших дней, оставив вечную тоску в сердцах родителей, двух сестер и родных. Арам Газарян участвовал также в четырехдневной апрельской войне.

……………………………………………………………………………………………………

Амбарцумян Давид Мхитарович

Родился 19-ого декабря 1998 г. в городе Степанакерте. Учился на 4-м курсе ШТУ по специальности “Агробизнес “. С 2020 года работал в специальной силовой структуре (спецназ) водителем штурмового отряда. По характеру Давид был очень сильным, целеустремленным, бесстрашным, дружелюбным, добрым, искренним, честным, с чувством юмора, энергичным, трудолюбивым, преданным своей семье. Все его любили и уважали, просто невозможно было не любить его как человека. Был единственным сыном в семье … защитник сестры, опора родителей.

В первый же день войны 2020г., спровоцированной Азербайджаном, он отправился на фронт. Патриотизм унаследовал от отца, участвовавшего в Арцахской освободительной борьбе.

Добровольно, без всякого принуждения, трижды бросался на поле боя, чтобы вынести раненых боевых товарищей. Ушел в третий раз и больше не вернулся…

Спасая множество жизней, Давид погиб 5-ого октября, отдав свою молодую жизнь во имя освобождения Армянской земли.

Ушел… с мечтой о победе в сердце.

Боевые товарищи подчеркивают, что Давид займет особое место в их сердцах.

 

Возносим наши многочисленные молитвы Богу за отдавших свои жизни за Родину и  ушедших в вечность бесстрашных сыновей армянского народа.

Помним, славим и склоняем головы перед вашей могилой…[:hy]Շիրակ Միշայի Համբարձումյան

Ծնվել է 1997թ. մայիսի 1-ին Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։

Շիրակ Համբարձումյանը սովորում էր ՇՏՀ-ի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում ու կառավարում» մասնագիտության 5-րդ կուրսում:

Պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է մարտական գործողություններին, եղել տարբեր վայրերում և մարտնչել անձնվիրաբար:

2020թ. հոկտեմբերի 15-ին Հադրութում` անօդաչուի պայթյունից նետվեց փրկելու ընկերներին և անմահացավ։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով։

……………………………………………………………………………………………………

Արամ Վոլոդյայի Ղազարյան

Ծնվել է 1997թ. հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:

Սովորել է ՇՏՀ-ի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսում:

2020թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, նա մեկնեց առաջնագիծ՝ Ջաբրայիլ: Իր քաջությամբ ոգևորում էր զինակից ընկերներին:

Ավա՜ղ, հոկտեմբերի 1-ին նահատակվեց մերօրյա հերոսը՝ անմար կարոտ թողնելով ծնողների, երկու քույրերի և հարազատների  սրտերում:

Արամ Ղազարյանը մասնակցել էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին:

………………………………………………………………………………………………………

Դավիթ Մխիթարի Համբարձումյան

Ծնվել է 1998թ. դեկտեմբերի 19-ին, քաղաք Ստեփանակերտում:

Սովորում էր ՇՏՀ-ի «Ագրոբիզնես» մասնագիտության 4-րդ կուրսում:

2020 թվականից աշխատում էր հատուկ ուժային կառույցում (սպեցնազ)՝ որպես գրոհային ջոկատի վարորդ:

Դավիթը բնավորությամբ շատ ուժեղ, նպատակասլաց, անվախ, ընկերասեր, բարի, սրտաբաց, ազնիվ, հումորասեր, աշխույժ, աշխատասեր, ընտանիքին նվրված տղա էր: Բոլորի կողմից սիրված ու հարգված էր, ուղղակի անհնար էր նրա մարդ տեսակը չսիրելը:  Ընտանիքի միակ արու զավակն էր… քրոջ պաշտպանը, ծնողների հենարանը:

2020թ. Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հենց առաջին օրը մեկնեց ճակատ: Հայրենասիրությունը ժառանգել էր հորից, ով մասնակցել էր Արցախյան ազատագրական պայքարին:

Կամավոր, առանց որևէ մեկի պարտադրանքի, երիցս անգամ նետվել է մարտադաշտ, որպեսզի վիրավոր մարտական ընկերներին կռվի գոտուց հանի:

Երրորդ անգամ գնաց ու այլևս հետ չեկավ…

Փրկելով բազմաթիվ կյանքեր՝ Դավիթն անմահացավ հոկտեմբերի 5-ին՝ մատղաշ կյանքը զոհելով հանուն Հայոց հողի ազատագրության: Գնաց… հաղթանակի մուրազը սրտում: Մարտական ընկերները շեշտում են, որ Դավիթը յուրահատուկ տեղ կունենա իրենց սրտերում:

 

Մեր բյուր աղոթքներն ենք հղում առ Աստված, հայրենիքին ձեր կյանքը տված, հավերժի ճամփան բռնած մեր առյուծասիրտ հայորդիներ:

Հիշում, խնկարկում ու գլուխ ենք խոնարհում  ձեր շիրմի առաջ…[:]