[:ru]Геворкян Ашот Гарникович

Родился 31-ого декабря 1996 г. в селе Красни Аскеранского района, в семье военнослужащего. Учился на 3-м курсе заочного отделения ШТУ по специальности “Агрономия, селекция и генетика”. После прохождения специальных курсов в Лусакертской воинской части в Армении, получил звание младшего сержанта и продолжил службу в Матагисе. За время службы был награжден грамотами. Был командиром отряда “Фагот” ПТВ N-ской воинской части Армии обороны. В 2020 году в качестве военнослужащего-контрактника поступил на службу в ЗРД “Оса-АК” N-ской воинской части Армии обороны. Здесь он был командиром 2-го отряда взвода боевых машин, старшим сержантом.

27-ого сентября 2020 г. экипаж отправился на боевое задание в направлении Матагиса. Ашот Геворкян с храбростью, мужеством и честью выполнил свою задачу, уничтожив беспилотники противника.

29-ого сентября, вблизи населенного пункта Люласаз, выполняя спецзадание, Ашот Геворкян погиб от удара ракеты БПЛА противника.

Погиб, не осуществив свои мечты.

За отвагу и самоотверженную преданность, проявленную в ходе боевых действий, посмертно награжден медалями «За мужество» и «За боевые заслуги”.

………………………………………………………………………………………………………………

Авакян Артем Арегович

Родился 5-ого апреля 1996 г. в городе Степанакерте. Учился и с отличием окончил ШТУ по специальности “Управление финансами агропродовольственной системы”.

За период службы в армии был удостоен наград и благодарности. Участник четырехдневной апрельской войны.

27-ого сентября 2020 г. он также добровольцем отправился на Арцахскую войну, участвуя в боях в Физули в качестве старшего сержанта, старшего разведчика и пулеметчика. Во время войны он спасал раненых, выносил тела погибших и сбивал беспилотники.

Боевые товарищи отмечают, что благодарны его родителям за то, что у них был такой боевой друг, спасший им жизнь. А по словам невесты,  Артем любил все пробовать, всегда был оптимистом, особенно любил работать с землей, также хорошо играл в шахматы, до службы в армии занимался спортом, в детстве играл на пианино.

У него были большие планы на будущее. Он считал, что если будет трудолюбивым, у него будет образцовая и счастливая семья. К сожалению, эти цели остались мечтами.

Жизнь Артема прервалась 3 октября 2020 года.

………………………………………………………………………………………………………………

Бабаян Георгий Камоевич

Родился 14-ого мая 2001 г. в городе Степанакерте.

Учился на первом курсе ШТУ по специальности “Механизация сельского хозяйства”.

Служил в Мартакерте, был снайпером. После девяти месяцев службы, 27-ого сентября 2020 г. скончался от ранений, полученных в результате удара вражеского беспилотника.

Георгий, как и его сверстники, мечтал о многом, но его мечты так и остались мечтами.

Он также стал мучеником наших дней, не пожалев собственной жизни ради свободы Родины …

 

Преклоняемся перед Вами, мужественные армянские сыновья.

Светлая память о Вас навсегда останется в наших сердцах, храбрые сыны Арцахской земли.

Помним и скорбим…[:hy]Աշոտ Գառնիկի Գևորգյան

Ծնվել է 1996թ. դեկտեմբերի  31-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում, զինծառայողի ընտանիքում:

Սովորում էր ՇՏՀ-ի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտության հեռակա  բաժնի 3-րդ կուրսում:

Հայաստանում Լուսակերտի զորամասում հատուկ դասընթացներ անցնելուց հետո ստանում է կրտսեր սերժանտի կոչում և ծառայությունը շարունակում Մատաղիսում: Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով: ՊԲ N զորամասի 3ՀԳմ ՀՏԴ ֆագոտի ջոկի հրամանատար էր, ԴՀՏ կրտսեր սերժանտ:

2020 թվականին, որպես պայմանագրային զինծառայող ծառայության է մտնում ՊԲ N զորամասի ԶՀԴ-ն  ԶՀ.մ «ՕՍԱ-ԱԿ»: Այստեղ էլ մարտական մեքենաների դասակի 2-րդ ջոկի հրամանատար էր, ավագ սերժանտ:

2020թ. սեպտեմբերի 27-ին անձնակազմը մեկնում է Մատաղիսի ուղղությամբ մարտական առաջադրանքի:

Աշոտ Գևորգյանը քաջությամբ, խիզախությամբ և պատվախնդրությամբ կատարեց իր առաջադրանքը՝ ոչնչացնելով  հակառակորդի  ԱԹՍ-ներ:

Հայրենիքի պաշտպանության համար հակառակորդի ԱԹՍ-ի հրթիռի հարվածից՝ սեպտեմբերի 29-ին, Լյուլասազ բնակավայրի մոտակայքում  կատարելով հատուկ առաջադրանք, Աշոտ Գևորգյանը բռնեց հավերժի ճամփան:

Մարտիրոսացավ` անկատար թողնելով երազանքները:

Հայրենիքի պաշտպանության և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով:

………………………………………………………………………………………………………………

Արտյոմ Արեգի Ավագյան

Ծնվել է 1996 թ. ապրիլի 5-ին քաղաք Ստեփանակերտում:

Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՇՏՀ-ի «Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում» բաժինը:

Ծառայության ընթացքում արժանացել է պարգևների և շնորհակալագրերի:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է:

2020թ. սեպտեմբերի 27-ին նա ևս կամավորագրվեց Արցախյան պատերազմին և մեկնեց դիրքեր՝ մասնակցելով Ֆիզուլիյում ընթացող մարտերին՝ որպես ավագ սերժանտ, ավագ հետախույզ և գնդացրորդ:

Պատերազմի ընթացքում նա փրկել է վիրավորների, հանել զոհվածների դիեր, խփել անօդաչու սարքեր:

Մարտական ընկերները նշում են, որ երախտապարտ են նրա ծնողներին՝ նման մարտական ընկեր ունենալու և իրենց կյանքը փրկելու համար, իսկ նրա նշանածի խոսքերով՝ Արտյոմը սիրում էր ամեն ինչ փորձել, միշտ լավատես էր, հատկապես սեր ուներ հողի հետ աշխատելու, նաև լավ տիրապետում էր շախմատի, մինչև ծառայության անցնելն զբաղվում էր սպորտով, փոքր տարիքում էլ զբաղվել էր դաշնամուրով:

Մեծ պլաններ ուներ ապագայի հետ կապված. հավատում էր, որ աշխատասեր լինելու  պարագայում կունենար օրինակելի ու երջանիկ ընտանիք: Ցավոք, այդ նպատակները մնացին որպես երազանք:

Արտյոմի կյանքն ընդհատվեց 2020 թ.-ի հոկտեմբերի 3-ին:

……………………………………………………………………………………………………………

Գեորգի Կամոյի Բաբայան

Ծնվել է 2001թ. մայիսի 14-ին քաղաք Ստեփանակերտում:

Սովորում էր ՇՏՀ-ի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության 1-ին կուրսում:

Ծառայել է Մարտակերտում, եղել որպես դիպուկահար: Ծառայությունից ինն ամիս անց՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ստացված վիրավորումներից մահացել է:

Գեորգին՝ ինչպես իր հասակակից ընկերները, ուներ բազում երզանքներ, բայց այդպես էլ անկատար մնաց: Նա էլ բռնեց անմեղ նահատակների ճանապարհը՝ չխնայելով սեփական կյանքը հայրենիքի ազատության համար…

 

Մեր խոնարհումը ձեզ, արիասիրտ հայոց զավակներ:

Ձեր հիշատակը վառ կմնա մեր սրտերում, Արցախ աշխարհի քաջորդիներ:

Հիշում ենք և սգում…[:]