[:ru]Агасян Артур Григорьевич

Родился 7-ого апреля 1997 г. в городе Мартуни.

Артур Агасян учился на 5-ом курсе ШТУ по специальности “Организация и управление перевозками и дорожным движением”. Артур – участник Апрельской войны.  Именно благодаря ему, вражеский спецназ “Яшма” был разгромлен в тяжелом бою и сбежал с позиций.

Тогда 19-летний Артур был удостоен ордена “Боевой крест” второй степени и звания лейтенанта.

В 2018 г. ему было присвоено воинское звание старшего лейтенанта, и он полностью посвятил свою жизнь святому делу защиты Родины. Его боевые товарищи и солдаты отмечают, что Артур своими подвигами служил примером для других солдат. Искусно и героически сражался, ведя за собой боевых товарищей. Он был таким командиром, боевые приказы которого военнослужащие выполняли с любовью.

Он занимался также борьбой и добился на этом поприще ряда успехов. Был чемпионом Арцаха.

Во имя защиты Родины, Артур участвовал также в боевых действиях, развязанных азербайджанскими бандформированиями 27 сентября 2020 г., и с честью выполнил священную миссию по обеспечению неприкосновенности границ Арцаха. К сожалению, 7-ого октября его имя также было опубликовано в списке павших за Родину.

Отметим, что в ходе войны погиб и его брат, военнослужащий срочной службы Арсен Агасян, 2000 года рождения. К сожалению, останки двух братьев пока не найдены. Погасли два светоча из одного очага.

По словам матери, пока она жива, она будет ждать сыновей, веря в чудо Божье …

………………………………………………………………………………………………………………..

Багдасарян Армен Сарменович

Родился 14-ого июля 1999 г. в селе Нор Казанчи Мартакертского района. Сын офицера. Учился на первом курсе ШТУ по специальности “Технология продовольственных продуктов”.

После службы в армии прошел сержантские курсы в Армении, в г. Гюмри  (Ленинакан) в качестве специалиста по “Корнету”. Он хорошо владел своей специальностью, был удостоен орденов как отличный военнослужащий и оператор “Корнета” , а также слов похвалы.

27 сентября 2020 г. записался добровольцем и участвовал в ряде ожесточенных боев на передовой, активно поражая технику противника. Воевал над бывшим Чайлу. Не подчинившись приказу командира, вывел из окружения 12 армянских солдат. 13-ого октября в результате ракетного обстрела погиб патриот Армен.

Был старшим сыном в семье, у него былօ два брата и сестра.

Армен вдохновлялся и уважал всех героев, но больше всех –  Монте Мелконяна и Роберта Абаджяна.

Самым достойным героем его жизни был отец, пройденный путь и образ которого служили ему примером с детства.

………………………………………………………………………………………………………………..

Григорян Эдик Егишеевич

Родился 5-ого мая 2002 г. в селе Ашан Мартунинского района.

Учился на 1-ом курсе ШТУ по специальности «Механизация сельского хозяйства, машины и оборудование».

Оставив учебу наполовину, был призван в армянскую национальную армию, стал артиллеристом. Служил в Мартуни. Выделялся среди окружающих своей скромностью.

Его очень любили и уважали друзья и родные, но, к сожалению, эта кровавая осень и эта жестокая война забрала еще одну жизнь. Эдик навсегда остался18-летним, для которого весна больше не придет.

Эдик героически погиб в селе Дилагарда близ Физули.

 

Неоценим ваш подвиг, бессмертные армянские герои.

Вы сознательно пожертвовали своей жизнью во имя свободы Родины, во имя всех нас и нашего светлого будущего.

Как жаль, что прервалась ваша цветущая жизнь…

Вечная слава и низкий вам поклон!!![:hy]Արթուր Գրիգորիի Աղասյան

Ծնվել է 1997թ. ապրիլի 7-ին Մարտունի քաղաքում:

Արթուր Աղասյանը սովորում էր ՇՏՀ-ի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» մասնագիտության 5-րդ կուրսում:

Արթուրը Ապրիլյան պատերազմի մասնակից է, ում շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները ջախջախվելով փախել էին դիրքերից:

19-ամյա Արթուրն այդ ժամանակ արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի և լեյտենանտի կոչման:

2018թ. նրան շնորհվեց ավագ լեյտենանտի զինվորական կոչում և նա իր կյանքն ամբողջովին կապեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Նրա մարտական ընկերներն ու զինվորները նշում են, որ Արթուրն իր սխրագործություններով օրինակ է ծառայել մյուս զինվորների համար:

Մարտնչում էր հմտորեն ու հերոսաբար՝ իր հետևից տանելով մարտական ընկերներին: Նա այնպիսի ծառայող ու հրամանատար է եղել, որ նրա մարտական ամեն մի հրաման սիրով է կատարել ցանկացած զինծառայող:

Զբաղվել է նաև ըմբշամարտով և հասել մի շարք հաջողությունների այդ բնագավառում: Արցախի չեմպիոն էր:

Արթուրը, ի պաշտպանություն Հայրենիքի, մասնակցեց նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական հրոսակախմբերի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին և պատվով կատարեց Արցախի սահմաններն անառիկ պահելու սուրբ առաքելությունը:

Ավա՜ղ, նրա անունը ևս հրապարակվել է հոկտեմբերի 7-ին՝ Հայրենիքի համար նահատակվածների անվանացանկում:

Նշենք, որ պատերազմի ընթացքում զոհվել է նաև նրա եղբայրը՝ ժամկետային զինծառայող Արսեն Աղասյանը, ծնված 2000թ.: Ցավոք, երկու եղբայրների աճյունները դեռևս չեն գտնվել: Երկու ճրագ հանգան մի օջախից:

Մոր խոսքերով՝ քանի ապրում է, կսպասի որդիներին՝ հավատալով Աստծո հրաշքին…

………………………………………………………………………………………………………………..

Արմեն Սարմենի Բաղդասարյան

Ծնվել է 1999թ. հուլիսի 14-ին Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում: Նախկին սպայի զավակ է:

Սովորում էր ՇՏՀ-ի «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 1-ին կուրսում:

Ծառայությունից հետո սերժանտական դասընթացներ է անցել Հայաստանի Գյումրի (Լենինական) քաղաքում՝ որպես Կոռնետի մասնագետ: Լավ տիրապետում էր իր մասնագիտությանը, արժանացել էր շքանշանների՝ որպես գերազանց զինծառայող և «Կոռնետ» կրակող, ինչպես նաև՝ գովեստի խոսքերի:

2020թ. սեպտեմբերի 27-ին գրանցվեց որպես կամավոր և մասնակցեց առաջնագծի մի շարք թեժ մարտերի՝ ակտիվ խոցելով հակառակորդի տեխնիկաներ: Մարտնչում էր նախկին Չայլույի գլխին: Չենթարկվելով հրամանատարի հրամանին թիկունքից հանել է 12 հայ զինվորների:

Հոկտեմբերի 13-ին, հրթիռային պայթյուններից զոհվեց հայրենասեր Արմենը՝ հերոսական մարտերը թողնելով կիսատ: Տան ավագ որդին էր, ուներ քույր և երկու եղբայր:

Արմենը ոգեշնչվում ու հարգում էր բոլոր հերոսներին, բայց առավել քան՝ Մոնթե Մելքոնյանին և Ռոբերտ Աբաջյանին:

Նրա կյանքի ամենաարժանի հերոսը հայրն էր, ով իր անցած ուղով ու կերպարով օրինակ էր նրա համար մանկուց:

……………………………………………………………………………………………………….

Էդիկ Եղիշեյի Գրիգորյան

Ծնվել է 2002թ. մայիսի 5-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում:

Սովորում էր ՇՏՀ-ի «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտության 1-ին կուրսում:

Թողնելով ուսումը կիսատ, զորակոչվել էր Հայոց ազգային բանակ՝ որպես հրետանավոր: Ծառայում էր Մարտունիում:

Իր համեստ բնավորությամբ աչքի էր ընկել շրջապատում: Շատ սիրված ու հարգված էր ընկերների ու հարազատների կողմից, բայց ցավոք այս արյունոտ աշունն ու դաժան այս պատերազմը խլեց ևս մի կյանք, որը մնաց հավերժ 18 տարեկան. 18 գարուն, որ երբեք էլ չի գալու:

Էդիկը հերոսաբար զոհվեց Ֆիզուլիի մոտակայքում՝ Դիլագարդա գյուղում:

 

Անգնահատելի է ձեր սխրանքը, հայազգի անմահացած հերոսներ:

Դուք գիտակցաբար զոհասեղանին դրեցիք ձեր կյանքը՝ հանուն հայրենյանց ազատության,  հանուն մեր բոլորի ու մեր վաղվա պայծառ ապագայի համար:

Հազա՜ր ափսոս, որ ընդհատվեց ձեր ծաղկուն կյանքը…

Հավերժ փառք ու խոնարհում…[:]